Վոլոչկովան կրկին ժամանելու է Երևան
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի կեսերին կրկին Երեւան է ժամանելու բալետի մենապարուհի, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան: Ընդ որում, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա Երեւան է ժամանելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով՝ վերջինիս քարոզարշավի շրջանակներում անվճար համերգ տալու նպատակով:
Հիշեցնենք, որ Տ. Մարգարյանը նախորդ տարի էր հանդիպել Վոլոչկովայի հետ, ինչը մամուլում եւ սոցիալական կայքերում տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել: Ինչեւէ, տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանին: Վերջինս ասաց. «Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Ես այս պահին նման ինֆորմացիա չունեմ: Ո՞վ է նման բան ասում»:
Մանրամասները «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը