«Ժողովուրդ». Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը ղեկավարելու է Գագիկ Բունիաթյանը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն առաջիկայում ղեկավարելու է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Բունիաթյանը: Բանն այն է, որ առաջիկայում լրանալու է ՀՌԱՀ անդամների պաշտոնավարման ժամկետը, եւ նոր նշանակումներ են լինելու: Ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի՝ ՀՌԱՀ նախագահն ընտրվում է ՀՌԱՀ անդամների միջից՝ ձայների պարզ մեծամասնությամբ: Ուստի առաջիկայում Բունիաթյանը կնշանակվի ՀՌԱՀ անդամ, այնուհետեւ կընտրվի նախագահ: Այս առնչությամբ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին ուղարկած մեր հարցը մնաց անպատասխան: «Ժողովուրդ»-ը երկու օր շարունակ փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ անձամբ Բունիաթյանից, սակայն նա կա՛մ չէր պատասխանում հեռախոսազանգերին, կա՛մ նրա փոխարեն պատասխանում էր օգնականը, ընտանիքի անդամներից որեւէ մեկը' ասելով, թե Բունիաթյանը զբաղված է:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը