ԱՄՆ-ն մերժել է սիրիացի ապստամբների խնդրանքը` ոչնչացնել Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները
ԱՄՆ
ԱՄՆ-ի վարչակազմը մերժել է սիրիական ընդդիմության խնդրանքը` ոչնչացնել կառավարական ուժերի կողմից զինված ընդդիմադիրների դեմ պայքարում օգտագործվող Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները. գրում է РИА Новости-ն:
Նման խնդրանքով ապստամբների ներկայացուցիչները դիմել էին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին մի քանի օր առաջ՝ Մերձավոր Արևելք կատարած նրա այցելության ընթացքում:
«Մենք տեղյակ ենք այդ խնդրանքի մասին, և ներկա պահին ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զինված ուժեր մտցնել Սիրիա»,-երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Օբամայի աշխատակազմն ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ մտադիր չէ զինված օգնություն տրամադրել Սիրիայի ընդդիմությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)