ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունն առաջին անգամ կին կղեկավարի
ԱՄՆ
ԱՄՆ-ի առաջին պետական դեմքերի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայության տնօրենն առաջին անգամ կին է նշանակվել. գրում է BBC-ն: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ջուլիա Փիրսոնին այդ պաշտոնում նշանակելու իր մտադրության մասին:
53-ամյա Ջուլիա Փիրսոնը ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունում իր աշխատանքը սկսել է 30 տարի առաջ: Նրա թեկնածությունը չի պահանջում Սենատի կողմից հաստատում: ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները երկրի նախագահի այդ որոշումը բացատրել են գերատեսչությունում ստեղծված մթնոլորտը փոխելու ձգտումով, որի հեղինակությունը սասանվել էր նախորդ տարվա միջադեպից հետո, երբ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության 13 աշխատակիցներ Կոլումբիայի իրենց հյուրանոցի համար էին կանչել տեղի մարմնավաճառներին և ուժգին գինարբուք սարքել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)