Կորեական թերակղզում միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է դարձել
Աշխարհ
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում իրավիճակը մոտեցրել են միջուկային պատերազմի սպառնալիքին. ասված է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին հղած դիմումում. մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Նման սադրիչ գործողությունների թվում ԱԳՆ-ի դիվանագետները նշել են ներկայումս ՄԱՆ-ի և Հարավային Կորեայի հետ համատեղ անցկացվող զանգվածային զորավարժությունները, որոնք ուղեկցվում են В-52 ռմբակոծիչների թռիչքներով:
Փհենյանը նաև նշել է, որ ԱՄՆ-ի ռազմավարական հրթիռներն այժմ ուղղված են Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության դեմ, իսկ միջուկային զենքով զինված ամերիկյան սուզանավերը գտնվում են հարավկորեական ափամերձ գոտում:
«Դրա արդյունքում Կորեական թերակղզում միջուկային պատերազմի սպառնալիքը իրական է դարձել»,-ասված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)