Մեկնել են ՌԴ` աշխատանք որոնելու և չեն վերադարձել (տեսանյութ)
Հայաստան
«Շիրակ կենտրոնը» հերթական տեսանյութում ներկայացնում է գյումրեցի երկու ընտանիքների պատմություն: Առաջին հայացքից տարբեր մարդկանց մասին է՝ առաջին մասում անկողնուն գամված 4 մանկահասակ երեխաների հաշմանդամ մոր ընտանքն է, իսկ երկրորդում՝ առաջին կարգի ցմահ հաշմանդամ, կույր միայնակ կինը, որը տնակը քանդվելուց հետո բնակություն է հաստատել Գյումրու Բուլվարային թաղամասի երկրաշարժից կանգուն մնացած բազմահարկերից մեկի 9-րդ հարկում: Սակայն նրանց միավորում է մի ցավալի իրողություն: Եթե առաջինի դեպքում մանկահասակ երեխաների հայրն է աշխատանք փնտրելու հույսով տարիներ առաջ մեկնել ՌԴ, իսկ երկրորդի դեպքում՝ միայնակ կույր կնոջ որդին, ապա երկու դեպքերում էլ արտագնա աշխատանքի մեկնածներից վաղուց որևէ լուր չկա:
Իսկ ընտանիքները մնացել են առանց խնամող ձեռքի, միայն թոշակի և նպաստի հույսին են: Ավելին, կույր և տարեց կնոջը 6-րդ ամիսն է՝ անհեթեթ պատճառաբանությամ զրկել են սոցիալական նպաստից:
Անցած ամիս Լոս Անջելեսի AMGA հեռուստատեսությամբ, ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների նախաձեռնությամբ իրականցված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակված գումարներով օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այսօր այցելեցին այդ ընտանիքներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին