ԱՄՆ-ում արգելել են աբորտն անգամ պտղի մոտ Դաունի համախտանիշ ունենալու դեպքում
ԱՄՆ
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի նահանգապետը ստորագրել է հղիությունն ընդհատող միջոցների դեմ ամենախիստ միջոցների փաթեթը, որն արգելում է աբորտի միջոցով հղիության ընդհատումը պտղի մոտ Դաունի համախտանիշը ախտորոշվելուց հետո անգամ. հայտնում է Fox հեռուստաընկերությունը:
3 օրենքից բաղկացած միջոցառումների փաթեթը պտղի մոտ սրտի բաբախումը արձանագրելուց հետո արգելում է հղիության ընդհատումը ցանկացած դրդապատճառների առկայության դեպքում: Իսկ սրտի զարկերը հնարավոր է արձանագրել արդեն հղիության 6-րդ շաբաթվա ընթացքում:
Աբորտ կատարած բժիշկներին սպառնում է 5 տարվա ազատազրկում և 5 հազար դոլար տուգանք:
Աբորտ կատարելու կնոջ իրավունքն ԱՄՆ-ն ճանաչել էր 1973-ին, սակայն 40 տարի անց այդ հարցի շուրջ հասարակության մեջ պառակտումներ կան՝ կապված այն հարցի հետ, թե համարվում է արդյոք աբորտը սպանություն, թե՝ ոչ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)