Քոֆի Անանը ռազմական միջամտությունը Սիրիա անվանել է ուշացած
Աշխարհ
Սիրիայի հակամարտության կարգավորման ՄԱԿ-ի նախկին հատուկ բանագնաց Քոֆի Անանը մարտի 27-ին հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմին երրորդ երկրների միջամտելու որոշումն ուշացած կլինի. տեղեկացնում է Reuters-ը:
Անանի խոսքերով` այժմ նման միջամտությունը կարող է հանգեցնել բռնության սաստկացմանը, այլ ոչ թե նվազեցմանը:
«Հակամարտության հետագա սպառազինումը դժվար է պատկերացնել որպես սիրիացի ժողովրդի ցանկություն: Նրանք ցանկանում են, որ սպանությունները դադարեն: Հակամարտությունը զենքով ապահովել ցանկանում են այն մարդիկ, ովքեր հեռու են այդ երկրից»,-ասել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)