Պիկասոյի ծակված նկարը վաճառել են 155 մլն դոլարով
Գիտություն և Մշակույթ
SAC Capital Advisors ներդրումային ընկերության տնօրեն Ստիվեն Քոենն ուրբաթ օրը խաղատան տնօրեն Ստիվ Վիննից ձեռք է բերել Պիկասոյի «Երազանք» (Le Reve) կտավը 155 մլն դոլարով. գրում է Bloomberg-ը:
Կտավը տարիներ առաջ պատահաբար վնասվել էր նախկին տիրոջ կողմից, երբ վերջինս իր վատ տեսողության պատճառով արմունկով հարվածել էր և վնասել այն: Հետաքրքիր է, որ այն ժամանակ կտավի արժեքը կազմում էր 139 միլիոն դոլար: Կտավի արժեքն աճել էր այն թանկարժեք ռեստավրացիայի ենթարկելուց հետո:
«Երազանք» նկարը պատկերում է Մարի Թերեզ Վալտերին, ով նկարչի կենսագրության մեջ հիշատակվում է որպես մոդել, ում հետ սիրավեպ է ունեցել Պիկասոն: Նրանք ծանոթացել էին 1927-ին, երբ Պիկասոն 45 տարեկան էր, իսկ Վալտերը` 17: Երկար տարիների ընթացքում Պիկասոն ֆինանսապես օժանդակում էր նրան և իրենց ընդհանուր աղջկան: Վալտերը պատկերվել է նաև Պիկասսոյի այլ կտավներում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)