Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը Աշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ Շահնազարյան Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Մասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգևատրեց թատերական արվեստի մի խումբ գործիչների

Հայաստան

Մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ԱԺ Պատվո մեդալներով պարգեւատրեց ոլորտի մեկ տասնյակից ավելի գործիչների՝ Վարդուհի Վարդերեսյանին, Երվանդ Ղազանչյանին, Լեյլի Խաչատրյանին, Մարգո Մուրադյանին, Էվելինա Շահիրյանին, Ալեքսանդր Գրիգորյանին, Կամո Հովհաննիսյանին, Սիլվա Յուզբաշյանին, Բարսեղ Թումանյանին, Գեղանուշ Սայադյանին: ԱԺ նախագահի պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրվեցին թատերական արվեստի շուրջ հինգ տասնյակ գործիչներ: Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց.

«Հայ թատրոնի նվիրյալներ, բարեկամներ

Հարգելի տիկնայք եւ պարոնայք

Թույլ տվեք ողջունել ձեզ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, եւ սրտանց շնորհավորել ձեր մասնագիտական տոնը' Թատրոնի միջազգային օրը:

Հայ թատրոնի հարգարժան ներկայացուցիչներ, անկախության տարիներին մեր ժողովուրդը կենսական բազում դժվարություններ է հաղթահարել եւ դուք միշտ նրա կողքին եք եղել: Հայ թատրոնին մատուցած ձեր ծառայություններով ու նվիրումով դուք ամեն ինչ արել եք, որ հարատեւի ու զարգանա հայ բեմական արվեստը ու փոխանցվի սերունդներին: Այսօր արդեն մենք պետք է մտածենք թատրոնի՝ մեր ժողովրդի մշակութային մեծագույն արժեքներից մեկի ակտիվ զարգացման մասին, քանզի այն ինքնահաստատման ու ինքնադրսեւորման կարեւորագույն գործոն է: Ինչպես մեծերից մեկն է ասել՝ արվեստի վերջնական նպատակն է մարդկանց մղել անելու այն, ինչ իրենց հարկավոր է ու գիտակցել այն, ինչ իրենք գիտեն:

Թատրոնը անկեղծ երկխոսություն է հանդիսատեսի հետ, ուստի այն միշտ կմնա արդիական եւ, համոզված եմ, կպահպանի Վահրամ Փափազյանի, Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ավետ Ավետիսյանի, Պետրոս Ադամյանի, Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի, Արուս Ոսկանյանի ու մեր թատրոնի մյուս երախտավորների ստեղծած ավանդույթները:

Ասում են' թատրոնն արվեստի տաճար է:Մեր թատրոնի ավելի քան 2000-ամյա պատմությունը վկայում է , որ մենք խնամքով ենք պահում այդ տաճարը: Այն մեզ համար ազգային մշակութային արժեք է, մեր խոսուն այցեքարտերից մեկը՝ արտաշատյան առաջնաբեմից մինչեւ ներկայիս մայր թատրոն:

Հարգելի բարեկամներ, տիկնայք եւ պարոնայք, ժամանակակից հայ թատերարվեստը զարգանում եւ իսկապես արժանապատվորեն շարունակում է հայ թատրոնի հարուստ ավանդույթները: Եւ դա շնորհիվ բոլոր նրանց, ովքեր կերտում են այդ պատմության այսօրվա էջերը' ռեժիսորից մինչեւ դերասան, դիմահարդարից մինչեւ նկարիչ, մինչեւ սպասարկող անձնակազմի յուրաքանչյուր աշխատակից, որովհետեւ այն, ինչ տեսանելի է բեմում, ստեղծվում է նաեւ շատ շատերի անտեսանելի ջանքերով:

Մեր ժամանակներում հասարակությանն ավելի հանդուրժողականություն ու բարյացակամություն է անհրաժեշտ, եւ հենց թատրոնն է, որ մարդուն դարձնում է ավելի անկեղծ, ավելի մարդկային ու հոգեպես ավելի հարուստ: Այս առումով ես շատ բարձր եմ գնահատում թատրոնի դերը հասարակության կյանքում, որովհետեւ այն մարդկանց հոգեւոր ու բարոյական դաստիարակության կարեւորագույն գործոններից մեկն է: Աջակցելով թատրոնին, վերարժեւորելով մեր մշակութային ժառանգությունը' դրանով իսկ յուրաքանչյուրս աջակցում ենք մարդկանց բարոյական ոգու ամրապնդմանը եւ ավելի առողջ հասարակություն ունենալուն:

Սիրելի բարեկամներ, ես շնորհակալ եմ ձեր նվիրվածության, ձեր կատարած աշխատանքի համար, որն ուղղված է հասարակությունն ու աշխարհն ավելի հանդուրժող, ավելի բարյացակամ ու ավելի մարդկային դարձնելուն:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, շնորհավորում եմ բոլոր պարգեւատրվածներին եւ մաղթում առողջություն, անսպառ եռանդ, նորանոր ստեղծագործական մտահղացումներ եւ ձեռքբերումներ ու թող բեմարվեստին մատուցած ձեր ծառայությունները միշտ բարձր գնահատվեն»:

Թատերական գործիչներն իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին ՀՀ ԱԺ նախագահին՝ բարձր գնահատանքի ու թատրոնի նկատմամբ հետեւողական հոգատար վերաբերմունքի համար: ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն իր հերթին շնորհավորեց ԱԺ նախագահին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, նշելով, որ Հովիկ Աբրահամյանն առաջին պետական այրն է, որ դեռեւս տասնվեց տարի առաջ արժանացել է Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին: Երվանդ Ղազանչյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին՝ նշեց, որ նրա հոգատար վերաբերմունքն իրենք զգացել են միշտ:

Հովիկ Աբրահամյանը ներկաներին տեղեկացրեց, որ ԱԺ Պատվո մեդալի է արժանացել նաեւ Սոս Սարգսյանը, ով առողջական խնդիրների պատճառով ներկա չէ պարգեւատրման արարողությանը: ԱԺ նախագահը նշեց, որ ինքը կայցելի եւ անձամբ կշնորհավորի Վարպետին եւ կհանձնի մեդալը:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
Ամենադիտված