Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը #ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան 33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է 

Մեծարվեց անվանի վիրաբույժը

Հասարակություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մարտի 27-ին կայացած գիտական խորհրդի հատուկ նիստը նվիրված էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանի ծննդյան 75-ամյակին և աշխատանքային գործունեության 50-ամյակին։

Նիստին մասնակցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով անձամբ իր և ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց անվանի վիրաբույժին բեղմնավոր գործունեության համար։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, բժշկագիտության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար Հովհաննես Սարուխանյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Ներկայացնելով անվանի վիրաբույժի գործունեությունը ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն ասաց.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Գիտական խորհրդի հարգելի անդամներ, հյուրեր, ինձ համար մեծագույն հաճույք և նաև մեծ հպարտություն է ներկայացնել մի մարդու, ով իր 50-ամյա բեղմնավոր աշխատանքի, սիրելի մասնագիտության նկատմամբ ունեցած նվիրումի շնորհիվ արդեն երկար տարիներ ընկալվում է որպես առողջապահության համակարգի նահապետ։

Այս դահլիճում դժվար թե գտնվի մեկը, ով այս կամ այն չափով ծանոթ չլինի Հովհաննես Սարուխանյան վիրաբույժին ու նրա գործունեությանը։ Գուցե թե ոմանք մանրամասնորեն չիմանան, թե վաստակաշատ վիրաբույժը ինչ գյուտերի կամ վիրահատական ինչ նոր մեթոդների հեղինակ է։ Սակայն բոլորս համոզված ենք ակնհայտ մի ճշմարտության մեջ. Հովհաննես Սարուխանյանի ծննդյան 75-ամյա հոբելյանը և աշխատանքային գործունեության 50-ամյակը ոչ թե հերթապահ բարեմաղթանքների ու բարի ցանկություննների առիթ է, այլ սրտաբուխ, անկեղծ խոսք ասելու հնարավորություն մի մարդու, ով ճիշտ ապրած իր կյանքի պտուղներն է քաղում։

Անվանի վիրաբույժին երախտիքի խոսքեր ասելու բազում առիթներ ունենք։ Կան վիրահատություններ, ինչպես ասենք՝ զույգ թոքերի միանվագ տրանսպլանտացիայի մոդելը, որ Հովհաննես Սարուխանյանը ԽՍՀՄ-ում առաջինն է մշակել և կատարել։ Ուսումնասիրել և Հայաստանում առաջինն է ներդրել բազմաթիվ այլ՝ սրտանոթային, կրծքային, ստամոքս-աղիքային, ենթաստամոքսագեղձի, էնդոկրին հիվանդությունների և այլ վիրահատություններ։ Նա հեղինակ է վիրահատական մի շարք նոր մեթոդների, որոնք ճանաչվել են որպես գյուտեր: Եվ այս ամենի շնորհիվ Հովհաննես Սարուխանյանը ոչ միայն բարի համբավ է ձեռք բերել, այլեւ իր դպրոցի արժանի հետեւորդներ դաստիարակել։ Պատահական չէ, որ նրա աշակերտներից շատերն այսօր հանրապետության տարբեր կլինիկաներում վիրաբուժական ծառայություններ են ղեկավարում. նրանցից 7-ը բժշկագիտության դոկտորներ են, 23-ը՝ թեկնածուներ։ Հովհաննես Սարուխանյանին բնորոշ մարդկային բարձր արժանիքները, սակայն, նրան մղում են հպարտանալու ոչ թե իր ստեղծածով ու սաներով, այլ՝ իր ուսուցիչներով։ Իսկ նրա ուսուցիչները մեր հանրապետության վիրաբուժության հիմնադիր գիտնականներն են, այդ թվում նրա տղանդավոր հայրը' Վազգեն Սարուխանյանը, ով որդուն նաև պատգամել է, որ բժշկի կոչումն առաջին հերթին հիվանդի կողքին լինելն է։

Պրոֆեսոր Սարուխանյանի հարյուրավոր հիվանդները, որպես կանոն, չեն իմանում, որ իրենց բժիշկը գյուտարար կամ դասագրքերի ու մենագրություների հեղինակ է։ Դրա փոխարեն նրանք յուրաքանչյուր օր սիրելի բժշկի նվիրված աշխատանքի արդյունքի ականատեսն են դառնում ու վայելում նրա ջերմ վերաբերմունքը։

Դժվար է պատկերացնել ավելի բարձր գնահատական, քան այն, որ Հովհաննես Սարուխանյանով ժամանակին հպարտացել են նրա ուսուցիչները, իսկ այսօր՝ աշակերտները, հիվանդներն ու ընկերները։

Ականավոր մասնագետի հաջողության գրավականներից մեկը գործնական վիրաբուժությունը բժշկագիտության ու դասախոսական գործունեության հետ մշտապես զուգորդելն է։ Արդեն 25 տարի է, ինչ Հովհաննես Սարուխանյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժական հիվանդությունների ամբիոնի վարիչն է և նույն համալսարանի վիրաբուժության մասնագիտական խորհրդի անդամը։ Քառորդ դարից ավելի է, ինչ վիրաբույժների Հայկական ասոցիացիայի նախագահն է և առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժը։ Նա նաև ՀՀ պաշտպանության նախարարության ու ոստիկանության գլխավոր բժիշկ-խորհրդատուն է։

Հովհաննես Սարուխանյանի գիտագործնական բեղմնավոր գործունեությունն ու պրպտուն միտքը նրան կարծես պարտադրում էին դուրս գալ նեղ մասնագիտության սահմաններից։ Միջճյուղային սերտ համագործակցությամբ, միացյալ ուժերով վիրաբուժության հիմնական ուղղությունների զարգացմանը նպաստելու առաքելությամբ էր, որ 2000 թվականին նա նախաձեռնեց առաջատար գիտնական վիրաբույժների համախմբումը «Հայկական վիրաբուժություն XXI պրոֆեսիոնալների միություն» հասարակական կազմակերպությունում, որի արդյունավետ աշխատանքն առ այսօր ղեկավարում է։

Առողջապահության բնագավառում ունեցած ակնառու ձեռքբերումների, անբասիր գործունեության, Հայաստանում առողջապահության և բժշկագիտության զարգացման համար վաստակաշատ բժիշկ-գիտնական Հովհաննես Սարուխանյանն արժանացել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանի, «Մխիթար Հերացի» մեդալի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ» բարձրագույն կոչմանը։

Պրոֆեսոր Սարուխանյանի հայրենասիրական խառնվածքն ընդգծվել է պատերազմական իրավիճակներում։ Դրա շնորհիվ է, որ նրա պարգևներին ավելացել են Հայաստանի սահմանների պաշտպանության և Արցախի ազատամարտին ակտիվ մասնակցության համար ստացած «Մարշալ Բաղրամյան» և «Անդրանիկ Օզանյան» մեդալները։

Կարելի է անվերջ խոսել հրաշալի մասնագետի ձեռքբերումների ու վիրաբուժության մեջ նրա ունեցած մեծ ավանդի և հիմնած դպրոցի մասին։ Սակայն չմոռանանք, որ Հովհաննես Սարուխանյանի համար միշտ էլ առավել կարևորը սիրած մասնագիտությանն անմնացորդ նվիրումն է և իր հիվանդների ապաքինումը։

Մեծարգո նախագահ, թույլ տվեք, Հայաստանի բուժաշխատողների անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Հովհաննես Սարուխանյանի մեծ վաստակի ու նվիրումի հանդեպ Ձեր կողմից ցուցաբերված արժանի ուշադրության և այսօրվա մասնակցության համար։

Եվս մեկ անգամ շնորհավորելով մեծ գիտնական, տաղանդավոր վիրաբույժ, անկրկնելի մանկավարժ և վերջապես՝ իսկական նվիրյալ բժիշկ Հովհաննես Սարուխանյանին ծննդյան 75-ամյակի և աշխատանքային 50-ամյա գործունեության կապակցությամբ, մաղթում եմ նրան ամուր առողջություն և երջանիկ կյանք։

Հարգելի պրոֆեսոր, ցանկանում եմ, որ Ձեր բեղուն գործունեությամբ և ներկայությամբ դեռ երկար տարիներ իմաստնավորեք առողջապահության մեր համակարգը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am
Ամենադիտված