Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը #ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան 33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ 

Ըստ Լևոն Մութաֆյանի՝ ինչպիսի՞ դերասաններ են Խորենը, Նազենին, Լուիզան և այլք

Հասարակություն

Թատերագետ Լևոն Մութաֆյանի հետ անցկացրած դերասանական քննությանը առիթ ունեցել եք ծանոթանալու: Այսօր՝ մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը և այս առիթով ներկայացնում ենք այն դերասաններին, ում մասնագիտական «կապիտալը» միայն սերիալներով չի ամփոփվում: Այս մասին գրում է esyes.am-ը:

Նազենի Հովհաննիսյան
Շատ տաղանդավոր անձնավորություն է. եթե վաղն ասեն, որ Նազենին դարձել է ծանրամարտի՝ աշխարհի չեմպիոն, կհավատամ, որովհետև տաղանդավոր է: Թատրոնում հանդիպող այն եզակի դերասանուհիներից է, ով ամեն ինչ խելքով է անում: Իհարկե, հրապուրիչ է, հմայիչ, բայց դրա կողքին նա բերում է նաև միտքը, տրամաբանությունը: Շատ երաժշտական ու պլաստիկ է, սակայն կցանկանայի Նազենիին տեսնել շատ և տարբեր դերերում: Մի տեսակ կարծրատիպ են ստեղծել. մի քիչ թեթևաբարո հերոսուհիների պատյանի մեջ են ուզում նրան ընդգրկել, ինչը վնասում է դերասանուհուն: Այդ առումով Սառան՝ նրա հերոսուհին «Սպանված աղավնում», նրա հաջողություններից չէր. ձախողում կամ տապալում էլ չէր, բայց Նազենիի կերպարն ավելի շատ հուշում է ցայտուն բնավորություն՝ Գուրչենկոյի դերասանական նկարագրի շարունակությունը: Այս դերասանուհու նկատմամբ պետք է շատ խնամքով և ուշադիր լինենք, որովհետև տաղանդավոր անձնավորություն է:

Լուիզա Ղամբարյան
Շատ տաղանդավոր դերասանուհի է: Այն դերասանուհիներից, ովքեր չեն դիմում ցայտուն արտահայտչականությանը, կերպարներն ավելի շատ կառուցում են ներքին հուզականության, զգացմունքայնության վրա: Մեր էկրան և թատրոն է բերում քնարական հերոսուհու մոռացված այն տեսակը, որի նկատմամբ կարոտ կար: Դրա կողքին ընդգծված կատակերգական կերպավորումներ ունի՝ «Ախ, Աննա, Աննա» և այլն: Իմ կարծիքով՝ մինչև քառասուն տարեկանների սերնդի մեջ իր տեղն ունեցող դերասանուհի է:

Խորեն Լևոնյան

Շատ տաղանդավոր անձնավորություն, այսօրվա երիտասարդ սերնդի դերասանների մեջ, իմ կարծիքով, ամենացայտունն ու ինքնատիպը: Կապ չունի, որ նա Խորեն Աբրահամյանի թոռն է, ուրախացնում է այն, որ որպես դերասան՝ շատ բազմազան և հետաքրքիր է: Բերում է նոր հերոսի հպարտ, ազնվակերպ տեսակը, բերում է գեղեցիկ մարդու տեսակը, գեղեցիկ՝ նաև հոգով: Ինչ էլ որ Խորենը խաղա, թեկուզ՝ Թուսյան, որը բացասական կերպար է, այնքան համակրելի է, որ գնում ես նրա հետևից, ուզում ես ներել նրա արատներն ու գործած չարիքները. սա գալիս է դերասանից: Հրաշալի դերասան է, միայն ցավում եմ, որ նա թատրոնում չէ:

Շատ տաղանդավոր անձնավորություն, այսօրվա երիտասարդ սերնդի դերասանների մեջ, իմ կարծիքով, ամենացայտունն ու ինքնատիպը: Կապ չունի, որ նա Խորեն Աբրահամյանի թոռն է, ուրախացնում է այն, որ որպես դերասան՝ շատ բազմազան և հետաքրքիր է: Բերում է նոր հերոսի հպարտ, ազնվակերպ տեսակը, բերում է գեղեցիկ մարդու տեսակը, գեղեցիկ՝ նաև հոգով: Ինչ էլ որ Խորենը խաղա, թեկուզ՝ Թուսյան, որը բացասական կերպար է, այնքան համակրելի է, որ գնում ես նրա հետևից, ուզում ես ներել նրա արատներն ու գործած չարիքները. սա գալիս է դերասանից: Հրաշալի դերասան է, միայն ցավում եմ, որ նա թատրոնում չէ:

Արսեն Լևոնյան
Բնությունն Արսենի դեպքում հանգստացել է: Որքան ես պիտի հիացած խոսեմ Խորենի մասին, այնքան զուսպ պիտի լինեմ Արսենի հարցում:

Լուիզա Ներսիսյան
Տաղանդավոր դերասանուհի՝ հարուստ արտահայտչականությամբ և սեփական թեմա ունեցող: Այն երջանիկներից է, որ հնարավորություն է ունեցել ներկայացնելու տարաձև անհատականություններ: Միշտ չափազանց համոզիչ ու հետաքրքիր է: Ինձ հատկապես դուր է գալիս, որ նա կարողանում է ցանկացած կերպարի համար գտնել նրա արտահայտչականությունը: Նրա պահվածքը, նկարագիրը, ժեստիկուլյացիան այնքան հիմնավորված ու հաստատուն են, որ հավատում և ընդունում ես նրան:

Սոս Ջանիբեկյան
Սոսի համար ազգանունն ինքնին անցաթուղթ է: Ի դեմս Գուրգեն Ջանիբեկյանի փառահեղ տոհմի ներկայացուցիչ է: Հետաքրքիր նկարագրով, զուսպ տոների, արտահայտչամիջոցների դերասան է, ով տանում է դեպի ինտելեկտուալ խաղի սկզբունքները: Բերում է նոր հերոսի տեսակ՝ ինքնավստահ է, միաժամանակ՝ մշտական որոնումների մեջ: Շատ վաղուց մեր էկրաններին և բեմում չկար հերոսի այդ տեսակը: Սոսը բերում է այդ նախատիպին, բերում է այսօրվա մարդուն, ավելի ճիշտ՝ մտավորականին, և դրանով հետաքրքիր են նրա բոլոր բեմական կամ էկրանային հերոսները: Կերպարները գործում են մտքի դիրքերից առանց ճչան տոների և ավելորդ ինքնացույցի:

Արման Նշանյան
Արմանին ավելի շատ ոչ իբրև դերասան եմ ընդունում: Որպես երգիչ՝ նա հրաշալի է. եթե խորանա օպերային երգեցողության մեջ, կդառնա մեր լավագույն տենորներից մեկը: Իբրև դերասան՝ շատ զգացմունքային, կրքոտ, ներքին կրակների, բռնկումների վրա հենվող է, միաժամանակ փորձում է այդ ամենը մեղմել, զգացմունքներին շատ տուրք չտալ, գնալ զգացմունքի բանական բացատրությունը: Հարուստ արտահայտչամիջոցներ ունի: Արմանի դերասանական նկարագրի մեջ շատ հետաքրքիր մի բան կա, որը մեզ համար նոր և թարմ է. դա ամերիկյան դերասանական դպրոցի ազդեցությունն է: Հետաքրքիր դերասան է, դիտվում է: Կան դերասաններ, ովքեր հայտնվում են էկրանին, բայց իրենց հետ լիցքեր չեն բերում: Արմանը բերում է այդ լիցքերն ու շատ հետաքրքիր աուրա և անմիջապես կապ է ստեղծում իր և ակնդրի միջև:

Աշոտ Տեր-Մաթևոսյան
Շատ լավ, հետաքրքիր դերասան, նախ՝ նրա արտաքինը, հասակը շատ գեղեցիկ է, հայ թատրոնում միշտ կարճահասակներ են :) Տրամաբանված խաղի կողմնակից է, դարձյալ՝ խաղա դրական, թե բացասական հերոսի, համոզիչ է ու հետաքրքիր: Բարձր պրոֆեսիոնալ է:

Ստեփան Ղամբարյան
Ստյոպին էկրանից գիտեմ: Ցավոք, թատրոնում շատ քիչ են նրա դերերը, երեք-չորս դեր եմ դիտել: Դարձյալ տեսակ ունի, արտահայտչամիջոցներն ավելի մեղմ են, զուսպ, քիչ, ընդգծված արտահայտչականություն չունի: Կարծում եմ՝ որպես դերասան՝ նրա նկարագիրը դեռևս կայացած չէ. սա իմ կարծիքն է: Չեմ ուզում նրան գնահատել կամ արժևորել միայն «Եղբայրների» շրջանակում: Կարծում եմ՝ առջևում դեռ մտորելու ու խորհելու առիթ կունենանք:

Հովհաննես Ազոյան
Հետաքրքիր է նրան նայել: Կյանքում շատ բան չարած, բայց մեծ ձգտումներ ունեցող հերոսի տեսակ է բերում Հովոն՝ գունային հարստությամբ, բազմազանությամբ: Ծիծաղելի մարդուկ է: Այս տեսակը նույնպես պակասում էր մեր էկրանին: Հովոն, իբրև դերասան, ստեղծում է այն ամուր կապը ակնդրի ու իր միջև, որ չես ուզում նրանից հեռանալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար
Ամենադիտված