Ռեփեր Դավոյի նոր նախագիծը
Հասարակություն
Ռեփեր Դավոն, նույն ինքը Դավիթ Միրոյանը նոր գործունեություն է ծավալում: Նա, որպես պրոդյուսեր, նոր շունչ է հաղորդել ժամանակին «TV5», հետո՝ «Դար 21» հեռուստաընկերություններով հեռարձակված «Tatoo Art» հաղորդմանը, որն այս կիրակի՝ մարտի 31-ին, եթեր կհեռարձակվի “Lime” հեռուստաընկերության եթերով: ArmStar.am-ի հետ զրույցում Դավիթը նշեց, որ ֆորմատի փոփոխություններ են եղել. եթե նախկինում հաղորդման հյուրերը հիմնականում հայտնի անձինք էին, ապա այժմ հաղորդմանը կարող է մասնակցել նաև դաջվածքներով հետաքրքված ցանկացած քաղաքացի: «Հաղորդման առաջին հյուրը Անկա անունով մի աղջիկ է՝ բարմեն, ում երկու ոտքերին «բանտիկներ» տատու արեցինք: Նույն դաջվածքից ունի նաև երգչուհի PINK-ը»:
Դավոն նշեց, որ այսուհետ հաղորդման ընթացքում քննարկելու են, թե աստղերի արած որ տատուների ձևերն են հանրահայտ ու պահանջված դարձել: «Խոսելու ենք նաև այն մասին, թե երբ է պետք տատու անել, երբ՝ ոչ: Օրինակ, լինում են դեպքեր, երբ մարդ պահի ազդեցության տակ գալիս ու դիմում է մեզ, բնականաբար, նման դեպքերում մենք բացատրում ենք, որ նրանք այն կրելու են իրենց ողջ կյանքում, ուստի պետք է վստահ լինել սեփական որոշման մեջ: «Հաղորդման մտահղացումն ի սկզբանե եղել է Գագիկ Մկրտչյանինը, ով հաղորդման և՛ վարողն է, և՛ սցենարիստը, և տատուի վարպետը»:
Մեզ հետ զրույցում Դավիթը նշեց նաև, որ ինքն էլ է Գագիկի «հաճախորդներից»: «Մարմնիս տարբեր մասերում նա ինձ 3 տարբեր անկրկնելի տատուներ է արել,- ավելացրեց Դավիթը»:

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը