Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. Փաշինյան Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան 32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանը Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսով Ինքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհից Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը #ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն 

Իմ բոլոր երազանքներն արդեն 26 տարի է կապված են իմ աղջկա հետ. Սյուզան Մարգարյան

Հասարակություն

Երգչուհի Սյուզան Մարգարյանը Cosmopolitan-ի հարցերին պատասխանելիս փոքրիկ դադարներ էր առնում խոսքի մեջ, կարծես՝ փորձելով հոգու ամենախոր անկյուններից հանել երջանկության իր սահմանումները...

Զրուցել է Գայանե Ասրյանը։

-Ինչպե՞ս եք պատկերացնում կանացի երջանկությունը, ի՞նչ պետք է ունենա կինը, որ իրեն երջանիկ, բավարարված և գնահատված զգա։

-Կարող եմ միանշանակ ասել, որ կնոջ համար երջանկություն են ընտանիքը, զավակները, հարազատների ուշադրությունը, բայց նաև լիակատար երջանկության համար կինը պետք է իրեն որպես անհատ դրսևորի: Եթե իր մասնագիտության մեջ կինը հաջողակ է, դա լրացնում է երջանկություն ասվածը: Կինն իր ուսերին հոգս վերցնող է, և նա կարիք ունի ոչ թե որ իր փոխարեն դա տղամարդն անի, այլ բավական է, որ վերջինիս կողմից այն ուշադրության և գնահատանքի արժանանա:

-Երբեմն անլիարժեքության զգացում ունենում են նաև հաջողակ և սիրված կանայք, ինչպե՞ս լցնել փոքրիկ դատարակությունները և կանացի ուրախություններ պարգևել ինքներդ ձեզ։

-Ես կարծում եմ, եթե մենք թուլանանք, մեր դատարկությունները գլուխ կբարձրացնեն, որովհետև բոլորիս է հատուկ այդ դատարկության մեջ հայտնվելը: Այդ դատարկությունը մարդուն կարող է հիվանդության դուռը հասցնել, պետք է պայքարել, պետք է դրանք քեզ մոտ չթողնել: Եթե ես ուժեղ չլինեի, կարող էի հայտնվել այդ դատարկության մեջ:

-Ինչո՞վ է ուժեղ կինը ու հատկապես կինը՝ մեր օրերում:

-Կինը ոչ մի իրավիճակում չպետք է կորցնի կանացիությունը: Սրա մեջ ուժ կա: Կանացի կինն ավելի ուժեղ է, քան իրեն ավելի տղամարդու պես դրսևորող կինը. դրանք թույլ տեսակներ են: Տղամարդիկ միանշանակ սիրում ու գնահատում են կանացի կանանց: Իմ օրինակով ասեմ, որ ես ուժեղ ամուսին ունեմ, տղամարդ, ում խոսքը, վարքագիծը ստիպում է ինձ, որ կանացիությունս չկորցնեմ:

Այսօր կինն ավելի համարձակ է, հարդարված, գիտի ինչպես դուր գալ տղամարդուն: Նա գիտի իր գինը: Սակայն ամեն ինչ, իմ կարծիքով, պետք է սահմանների մեջ լինի, այդ թվում՝ նաև իմ նշած համարձակությունը: Բոլոր դեպքերում կինը պարտավոր է իմաստուն լինել:

- Սերը անմնացորդ նվիրու՞մ է, թե՞ սեփական տեսակը ճանաչելու հնարավորություն։ Ինչպե՞ս այն թակեց Ձեր դուռը:

-Սերը սիրելու է համար է: Ես շատ եմ մտածել՝ ինչ կարող էր լինել տարբեր իրավիճակներում, եթե սերը պակասեր կամ քեզ հետ չլիներ, և հասկացել եմ, որ եթե սիրում ես, ներում ես, վստահում ես, հավատում ես:

Մենք ամուսնուս հետ համակուրսեցիների էինք և լավ ընկերներ: Մեր հարաբերություններում ամեն ինչ սիրուն ստացվեց, ես հասկացա, որ նա իմ օդն է: Ես հասկացա, որ սա այն զգացմունքն է, որի մասին երազում էի և փնտրում:

-Ինչ-որ տեղ՝ Ձեր կյանքի ավելի վաղ տարիքում, եղե՞լ են սխալներ, որ կցանկանայիք մտովի հետ գնալ և ուղղել դրանք։

-Ես մտովի հետ գնալ չեմ սիրում: Մարդուն տրված են սխալներ, շատ բաներ, միգուցե կցանկանայի այլ կերպ լիներ, սակայն դա կյանքի շղթա է: Եթե ինչ որ քայլեր չլինեին, գուցե ես չունենայի այն, ինչ այսօր ունեմ: Այստեղ խառն է և՛ ճակատագրի մատը, և՛ իմ մտածելակերպը: Ես կարողանում եմ շատ արագ սթափվել և կանխավ նախազգում եմ, որ սխալ եմ գործում. փորձել եմ և փորձում եմ կանխել սխալներս։

-Ինչի՞ մասին է երազում Սյուզան Մարգարյանը միայնության պահերին, կա՞ն չիրականացված երազանքներ, և եթե այո´, ինչպիսի՞ են դրանք։

-Իմ բոլոր երազանքներն արդեն 26 տարի է կապված են իմ աղջկա հետ՝ իր ծնվելու առաջին պահից սկսած մինչև հիմա: Նա մեծանալով, աստիճանաբար սկսեց իրականացնել իմ երազանքները, նույնիսկ քայլեր, որ ես չէի կարող իրացանացնել, նա իրականություն դարձրեց: Ես իրեն այնքան շնորհակալ եմ, որ իմ կյանքը այսքան լցրել է, որ երազանք ասվածն ինձ համար վերացական երևույթ չէ, այլ շոշափելի: Էլի երազանքներ ունեմ նրա հետ կապված:

- Ո՞ւմ համար եք հաճախ աղոթում և ինչու՞։

-Աղոթում եմ ընտանիքիս անդամների, հարազատներիս, մոլորակի խաղաղության համար և բոլոր այն երևույթների համար եմ աղոթում, որոնց դեմ մարդն անզոր է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալ. ՓաշինյանՄարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան32-ամյա երիտասարդը օդաճնշիչ հրացանով կրակել է համագյուղացու շանըEuromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվելՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց համայնքին վերադարձվել է 12 հողատարածք՝ ընդհանուր 6011,48 քմ մակերեսովԻնքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհիցSpiegel. Եվրոպական խորհրդարանում տեղադրվել է մերկ Թրամփի ոսկեզօծ արձանըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերով
Ամենադիտված