Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը #ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան 33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ 

Արշալույս Հարությունյանը նախընտրում է բնական գեղեցկությամբ կանանց

Հասարակություն

LADYNEWS-ի հյուրասրահում է Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:

-Երբ պայմանավորվում էինք հանդիպման համար, ասացիք՝ Ձեզ շատ հաճելի կլինի խոսել կանանց մասին. կանանց հետ կապված ամեն ի՞նչն է Ձեզ հաճելի:

- Այն իրավիճակներից է, երբ ուզում ես շատ բան ասել, բայց չգիտես՝ որտեղից սկսել:

Կանայք առեղծվածային երեւույթներ են, որոնց մասին միշտ է հաճելի խոսել: Աշխարհում երեւի թե չկա այնպիսի մի բան, որի մեջ կնոջից թեկուզ մասնիկ չլինի:

- Ձեզ համար ո՞րն է այն ամենագլխավոր հատկությունը, որ պետք է ունենա կինն առհասարակ:

-Հավատարմությունը:

- Ճանաչելով Ձեր կնոջը՝ Լուսինեին (խոսքը ռեժիսոր Լուսինե Երնջակյանի մասին է), կարելի՞ է ենթադրել՝ Ձեզ համար նախընտրելի է կնոջ բնական գեղեցկությունը:

-Այո՛, հաստատ, վայրի գեղեցկությունը միշտ ավելի «զիլ» բան է: Մարդն ինչքան ուզում է հանճարեղ քանդակներ անի, միեւնույնն է, չի հասնի այն ջրվեժին, որ բնությունն է ստեղծել:

-Ե՛վ Դուք, ե՛ւ Լուսինեն արվեստի աշխարհի ներկայացուցիչներ եք, ու կարծում եմ՝ խանդելու առիթներ չեն կարող չլինել, Ձեզնից ո՞վ է խանդելու առիթներ հաճախ ստեղծում:

-Մենք իրար, կարելի է ասել, չենք խանդում. լավ ճանաչում ենք իրար, վստահում, չենք խաբում միմյանց, անկեղծ ենք իրար հետ: Ինչ վերաբերում է՝ ով է խանդելու առիթներ տալիս, ապա ասեմ, որ ես. իմ շփման տարածությունն ավելի մեծ է:

-Ասում են՝ ամուսնանաս, թե ոչ, մեկ է, զղջալու ես, կա՞ սրա մեջ ճշմարտություն՝ ըստ Ձեզ:

-Այդպես չէ, եթե այդպես մտածենք, ապա ամեն բան էլ մի պահ կարող է դառնալ զղջման առարկա: Եթե մարդկանց հաճելի է ու ապրում են միմյանց հետ, ուրեմն շատ լավ է: Ինչքան շատ մարդիկ, այնքան տարբեր ընկալումներ երեւույթների հանդեպ: Ժամանակը շատ բան կարող է անել, գիտե՞ք՝ ինչ բան է ընտելանալը: «Փնտրվում է տղամարդ» ներկայացման մեջ մի հանճարեղ միտք կա՝ «Մենք ընտելացանք, եւ սովորույթը վերածվեց սիրո», հետո գալիս է մի պահ՝ զգում ես՝ այնքան ես ընտելացել, որ առանց այդ երեւույթի չես կարող այլեւս:

-Իսկ փոփոխությունները Ձեզ կարո՞ղ են վախեցնել:

-Ո՛չ, ընդհակառակը, կողմնակից եմ. կտրուկ փոփոխություններն են, որ նոր շունչ են հաղորդում ամեն ինչին: Սարսափելի բան է համակերպվելը հատկապես ինչ-որ միջակ վիճակի հետ. դա կործանիչ է: Արա Երնջակյանը մի հանճարեղ միտք ունի. ասում՝ «Հենց որ տան կառուցումը ավարտվում է, նրան այցելում է մահը»: Դրա համար պետք է միշտ ինչ-որ մի տեղ ինչ-որ բան կիսատ մնա, որ հնարավորություն լինի փոփոխությունների, էվոլյուցիայի:

-Ինչպե՞ս եք վերաբերվում ամուսնություն, ընտանիք կոչվող ինստիտուտներին:

-Ամուսնությունը պայմանական երեւույթ է՝ մարդկանց կողմից հորինված, լավ է, բայց դա պատասխանատվություն է ոչ թե երեւույթի, այլ մարդկանց հանդեպ: Ես վերնագրերի հանդեպ պատասխանատվություն չեմ զգում, պատասխանատվություն զգում եմ մարդկանց հանդեպ, որոնց սիրում եմ:

-Արշալույս, ե՛ւ խաղում եք, ե՛ւ բեմադրում. ո՞րն է Ձեզ համար ավելի հեշտ՝ լինել կատարո՞ղ, թե՞ բեմադրել:

- Այդ երկու մասնագիտությունները, չնայած իրարից շատ տարբեր են, մեկ է՝ կապված են իրար. ես ինձ հավասարապես հանգիստ եմ զգում երկու տարածության մեջ էլ. խաղալով արածիս նայում եմ ռեժիսորական հայացքով, որպես ռեժիսոր էլ՝ կարողանում եմ մտնել դերասանի հոգեվիճակի մեջ:

-Որի՞ն եք ավելի հաճույքով տրվում:

- Երեւի թե ռեժիսուրային. դերասանը խոսում է մեկի անունից , իսկ ռեժիսորը կարողանում է շատերի անունից դա անել: Դերասանները շատ հետաքրքիր մի բան ունեն իրենց մեջ. ի տարբերություն ռեժիսորների՝ նրանք շատ ավելի նուրբ են, հոգեբանական առումով խոցելի: Ինքս ինձ համար պարզել եմ՝ ես այդպիսին չեմ, երեւի դրա համար էլ իմ մեջ միշտ այդ կռիվը եղել է՝ դերասա՞ն , թե՞ ռեժիսոր:

-«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման մեջ դրված է իրական սիրո գաղափարը, ըստ Ձեզ՝ բեմո՞ւմ է այդ գաղափարին հեշտ հասնելը, թե՞ իրական կյանքում:

- Կյանքում շատ ավելի երկար ճանապարհ ես անցնում, թատրոնում պայմանականորեն դա արվում է մի քանի հաշված ժամերում, եւ այդ ամենը պետք է այնքան մոտ լինի ճշմարտությանը, որ լինի համոզիչ, հուզիչ: Հենց դրանում է թատրոնի հրաշքը՝ շատ կարճ ժամանակահատվածում մարդկանց փոխանցել էմոցիաներ, ստիպել ապրել ինչ-որ պատմություն, զգալ, շոշափել:

-Այդ ներկայացման մեջ Ձեր խաղընկերուհին փոխվում է. մեկ Լիլի Էլբակյանն է, մեկ Նազենի Հովհաննիսյանը: Ո՞ւմ հետ է ավելի հեշտ:

- Հեշտ կամ դժվար չէի ասի. բեմում ընդհանրապես դժվար է, խաղընկերը ոչ թե հեշտացնում կամ դժվարացնում է խաղը, այլ օգնում կամ խանգարում: Իսկ ինչ վերաբերում աղջիկներին, ապա մի բան հաստատ է՝ դրանք ինձ համար տարբեր ներկայացումներ են. Նազենին մի բան է խաղում, Լիկան՝ լրիվ այլ: Նրանցից ամեն մեկը յուրովի է ներկայացնում կերպարը:

-Թե՛ վերոհիշյալ ներկայացման, թե՛ «Փնտրվում է տղամարդ» ներկայացման մեջ գործ ունեք տարբեր խառնվածքի տեր կանանց հետ. որքանո՞վ է դա Ձեզ հետաքրքիր:

- Ինձ դա շատ հաճելի է. դրանք ես չեմ, ուրիշ տղաներ են, այդ կանանց հետ շփվում եմ նրանց միջոցով, եւ ես դրանից ինձ երջանիկ եմ զգում՝շփվելով տարբեր տեսակի կանանց հետ:

-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ:

-Այո՛, նախ ճակատագրի բերումով այնպես է ստացվել, որ մի անգամ չեմ ամուսնացել. ունեմ երեք երեխա՝ երկու տղա, մեկ աղջիկ, ու երբ նրանք միասին են՝ երեքով, դա ֆանտաստիկ զգացողություն է ինձ համար, ու կարծում եմ՝ մեր ամենազիլ ստեղծագործությունները երեխաներն են:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար
Ամենադիտված