Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Քարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվել Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը 

«Ազգ». Դարձել ենք փոստատար

Հայկական Մամուլ

Լրագրողներս դարձել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նախագահ Սարգսյանի ԶԼՄ-ական փոստատարը եւ ամեն օր գրում ենք, թե ով ում ինչ նամակ գրեց, ի՞նչ բովանդակությանբ, ով ինչ պատասխանեց, այդ պատասխանին ի՞նչ պատասխան է տրվելու: Իսկական սերիալ, մենք էլ' սերիալի հերոս, բայց որ ավելի է համապատասխանում իրականությանը' իսկական լրատվական փոստատարներ ենք դարձել լրագրողներով: Գոնե մեջը մի բան լիներ: Այսինքն' սխալ չհասկանաք, հանգուցալուծում: Չնայած հնարավոր է, որ ոչ մի կողմին հանգուցալուծումն էնքան էլ պետք չէ: Գործընթացը միայն: Բայց մի բան որ ռետինի պես ձգվում է, կարող է հոգնեցնել, հոգնեցնելը դեռ շատ կարգին բառ ասացինք:

Ահա երեկ էլ, մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ավելի մանրամասնում էր նախորդ օրն իր արած առաջարկ-նամակի ենթատեքստը, որոշ ժամանակ տարբերությամբ տարածվեց Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի արձագանքը' Րաֆֆու մարտի 26-ի նամակին, որտեղ արձանագրված էր երեք հանգամանք. «1. Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, եւ նա միշտ կառուցողական է իր քայլերում, 2. Նախագահիՙ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ, թեեւ հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը, 3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի եւ տեղի են ունենում նախագահական նստավայրում»:

Ո՞վ էր կասկածում' այս արձագանքին երեկ ավելի ուշ արձագանքեց Ազատության հրապարակում նստած Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով, թե ինքը մեկնաբանում է միայն Սերժ Սարգսյանի հայտարարությունները, ու Արզումանյանին, եթե հարմար գտնի, կպատասխանի «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Ու ավելացրել է, թե իրենց մոտեցումը շատ հստակ է, եւ ոչ թե վերջնագիր, ուղղված է երկրի փրկությանը, թող իր խոսքն իր շահի համար ոչ ոք չխեղաթյուրի: «Մեր առաջարկը մնում է ուժի մեջ», ասել է նա' տեղի ունեցածը ցավալի հերթական խեղաթյուրումը դիտելով: Լավ, բա սրա վերջն ի՞նչ է լինելու: Ր. Հովհաննիսյանը էսօր արդեն կարծեմ 19-րդ օրը հաց չի կերել, բա ոնց անենք: Կամ' ամեն օր ոնց կարելի է ինչ-որ ֆորում անել Ազատության հրապարակում, որտեղ ինչ ասես, ինչի մասին ասես խոսվում է: Մեկ-մեկ ուզում ես ասել' դե , այ մարդիկ, նստեք վերջապես մի սեղանի շուրջը, մի բան որոշեք, թե չէ' ամեն ինչ կարող է վերածվել ֆարսի: Ե՛վ Րաֆֆի Հովհաննիսյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին ակամա ուզում ես հորդորել. այ հեր օրհնածներ, դե մի վերջնականապես հանդիպեք, հա է, չէ է' պայմանավորվեք, կամ էլ հակառակը, ասեք' ոչ մի բան չի ստացվում, որ մարդիկ էլ իրենց անելիքն իմանան:

Բայց դե' ինչ իմանանք...

Իսկ երեկ կեսօրին, մինչ Արմեն Արզումանյանի արձագանքը, Րաֆֆի Հովհաննիսյանն իր ասուլիսում կրկնել էր, որ Սերժ Սարգսյանին ուղարկված առաջարկները իրենց առաջարկների մեջ նվազագույն շեմն են, եթե այնտեղ եղած կետերից մեկը նախագահ Սարգսյանը հանի' պետք է համարժեք բան առաջարկի: Նա նաեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հնարավորության ձեւաչափն էր դիտարկում, նշելով, որ ինքն Ազատության հրապարակում է, ու հրապարակն էլ, Օպերայի շենքն էլ նախագահ Սարգսյանին էլ են պատկանում: Ինքն այնքան դուրս չի գալու հրապարակից, մինչեւ իր պայքարի այս փուլն ավարտվի, ու այս փուլի համար ինքը համալիր առաջարկ է արել, որտեղ առկա է իշխանության եւ ժողովրդի կողմից իշխանություն կիսելու հնարավորություն: Ոչ թե պաշտոններ է խնդրում, այլ նվազագույնը'արտահերթ խորհրդարանական ընտրություններ' համամասնական ընտրակարգով, 5 մարզպետ' իրենց թեկնածուներից, ոլորտային պատասխանատվւթյան ստանձնում. «Գործարքներից խոսողներն իրենք են գործարքի մասնակից», ասաց: Եվ նա սպասում էր իր առաջարկի շուրջն իշխանության բանակցությանը: Իսկ սահմանադրական պայքարի եւ բանակցելու միջեւ հակասություն տեսնողին էլ ասաց, թե հակասություն չկա, մեկը մյուսին լրացնում են, ուղղակի ժողովուրդը պետք է իշխանության կոմբինացիայի զոհը չդառնա: Եվ ավելացրեց, թե այլեւս կուսակցական պայքար չէ դա, այլ ժողովրդինը, եւ կուսակցությունները պետք է սպասարկեն ժողովրդին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Ամենադիտված