Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Քարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվել Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը 

«Ազգ». Պետությունը ձեռքերը լվանո՞ւմ է Գյումրիի անօթևանության խնդրից

Հայկական Մամուլ

Այս տարի կբոլորի 1988 թ. ավերիչ երկրաշարժի 25-ամյակը, բայց աղետի գոտին, անցած ժամանակամիջոցում կատարված ընդհանուր առմամբ մեծածավալ աշխատանքով հանդերձ, դեռ լիարժեք վերականգնված չէ: Գյումրու համայնքային ավագանին անցյալ տարվա դեկտեմբերին ընդունել եւ ընթացիկ տարվա հունվարին այս խնդրի հետ կապված ուղերձով դիմել էր ՀՀ կառավարությանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանին, նկատելով, որ տարբեր տվյալներով, Գյումրիում դեռ երկրաշարժից անօթեւան է եւ տնակներում է ապրում ավելի քան 2.700 ընտանիք (աճած եւ կիսված անօթեւան ընտանիքներ - մոտ 2000, բնակարաններ կորցրած եւ չհաշվառված ընտանիքներ - մոտ 400, սեփական տներ կորցրած ընտանիքներ - մոտ 300), իսկ այլ պատճառներով անօթեւան ընտանիքների թիվը քաղաքում 1.600-ից ավելի է (տնակներում ապրող ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարաններն օտարած ընտանիքներ եւ այլն):

Անօթեւանության խնդիրը վերջնականապես կարգավորելու, մարդկանց տնակային անտանելի պայմաններից հանելու եւ քաղաքը տնակներից հիմնավորապես ազատելու համար ուղերձում կոչ էր արվում պետության ուշադրության կենտրոնում պահել երկրաշարժից անօթեւան հիշյալ ընտանիքներին, հատուկ պետական ծրագիր մշակել եւ նրանց բոլորին պատշաճ կերպով հաշվառել ու առաջիկա երեք տարում ապահովել բնակարաններով ըստ ընտանիքի անդամների փաստացի թվի, պետության կողմից փոխհատուցման ենթակա ճանաչելով երկրաշարժից անօթեւան դարձած, հետագայում աճած եւ կիսված ընտանիքների այն մասերին, որոնք մնացել են ապրելու տնակներում: Առաջարկվում էր ծրագիր մշակել եւ իրականացնել անօթեւանության պայմաններում ապրող նաեւ մյուս ընտանիքների խնդրի որոշակի լուծման համար, անօթեւանության հիմնախնդրի հետագա խորացման կանխման համար նշվում էին դրա կարգավորման այլընտրանքային տարբերակներ եւս:

Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը հանրապետության վարչապետի 2013 թ. մարտի 4-ի հանձնարարությամբ պատասխանել է ուղերձին: Միայն քաղաքապետ Սամվել Բալասանյանին հասցեագրված պատասխանում, որը հրապարակել է Գյումրիում երկրաշարժից անօթեւան ընտանիքների խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոնը», ասվում է. «Ուղերձում նշված, Գյումրի քաղաքում տարբեր պատճառներով անօթեւանի կարգավիճակում հայտնված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման խնդիրն առկա է նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: Ընդ որում, հաշվի առնելով բնակարանային պայմանների ու աղքատության կապը' խնդիրն առանձնացված է ՀՀ կառավարության կողմից ընդունված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» եւ ՄԱԿ-ի «Հազարամյակի զարգացման նպատակների» տեսանկյունից»... Նշվում է, թե ըստ փորձագիտական գնահատականների հանրապետության բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեն մոտ 60 հազար ընտանիք, որոնցից անօթեւանի կարգավիճակում են (բնակվում են տնակներում կամ այլ ժամանակավոր կացարաններում) մոտ 30 հազարը: Կառավարության դիրքորոշումն է' Գյումրի քաղաքում տարբեր պատճառներով անօթեւան մնացած մոտ 4300 ընտանիքների (ուղերձի համաձայն) բնակարանային պայմանների բարելավման հարցի քննարկմանն անդրադառնալ հանրապետությունում առկա նմանատիպ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի շրջանակներում, ներկայումս աղետի գոտու երկրաշարժից անօթեւան եւ սահմանված կարգով հաշվառված ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացման փուլում գտնվող բնակապահովման ծրագրի ավարտից հետո:

Ընդսմին էլ կարեւորվելու է ծրագրերի համաֆինանսավորման (նաեւ համայնքային բյուջեից հատկացումների) սկզբունքով իրականացումը' փուլային եւ տարածքային մոտեցումների կիրառմամբ...

Պետությունը ձեռքերը լվանում եւ մի կո՞ղմ է քաշվում Գյումրու անօթեւանության խնդրից: Սա «Շիրակ կենտրոնի» հարցադրումն է, որի գնահատմամբ' նախարարի պատասխանում գրեթե նոր բան չի ասվում, բայց այս անգամ առավել բաց տեքստով հայտարարվում է, թե Գյումրու ժամանակավոր կացարաններում ու վագոն- տնակներում մի կերպ պատսպարված հազարավոր անօթեւան ընտանիքները պետության վրա հույս չպետք է դնեն:

Հիշեցնենք, որ 2008 թվականին ՀՀ կառավարությունը պետության կողմից փոխհատուցման պարտավորություն է ստանձնել Գյումրիում երկրաշարժից անօթեւան 4270 ընտանիքների հանդեպ: Նրանց համար իրականացված բնակարանաշինության ծրագրով 2010 թվականին շահագործման է հանձնվել 1056, իսկ 2012-ին' 1756 բնակարան, եւս 420 բնակարան խոստացել են հանձնել այս տարի: Մնում է եւս 1038 ընտանիք, որոնցից, ըստ «Շիրակ կենտրոնի», 3-4 հարյուրը մերժվել են, մոտ 300-ն էլ տարբեր պատճառներով փաստաթղթեր չեն հանձնել սահմանված ժամկետներում:

Համառորեն ուշադրության չի արժանանում նաեւ Գյումրիում երրորդ-չորրորդ աստիճանի վթարայնություն ունեցող 88 վթարային բազմաբնակարան շենքերի ու նրանց բնակիչների խնդիրը, այդ շենքերի բնակիչներին նաեւ չի տրվել երկրաշարժի հետեւանքով անօթեւանի կարգավիճակ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Ամենադիտված