ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը գնել է «Հայբիզնեսբանկ»-ի հսկիչ փաթեթը
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը գնել է «Հայբիզնեսբանկ»-ի հսկիչ փաթեթը:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, գործարքն իրականացվել է նրա եղբոր՝ Հակոբի միջոցով, ասել է թե` սեփականատերը Հովսեփյանի հարուստ եղբայրն է:
Հ. Հովսեփյանի մամուլի խոսնակը թերթի հետ զրույցում ասաց, թե նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը որևէ առնչություն չունի բանկի հետ: Սակայն Հ. Հովսեփյանի եղբայրն այժմ բանակցություններ է վարում, քննարկելու բանկը ձեռք բերելու նպատակահարմարությունը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, պնդում են՝ գործարքն արդեն կայացել է, և Հովիկ Հովսեփյանի ընտանիքը ևս իր մասնաբաժինն ունի այնտեղ: Ի դեպ, հիշեցնենք, որ Հակոբ Հովսեփյանը ժամանակին փախուստի մեջ էր՝ խարդախության մեղադրանքի պատճառով:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը