«ՀԺ». Սա պաշտոնի պայքար չէ
Հայկական Մամուլ
«Ես մինչև այս հանգրվանի ավարտը դուրս չեմ գալու Ազատության հրապարակից»,- երեկ իր բացօթյա ասուլիսում հայտարարել է
Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելել, որ նախագահական նստավայր կգնա միայն մի դեպքում և այդ մասին արդեն ասել է: «Հայկական ժամանակը» գրում է, որ դեռ երկու շաբաթ առաջ նա հայտարարել էր, որ հաջորդ անգամ Բաղրամյան 26 է գնալու որպես ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ: Հովհաննիսյանը երեկ հայտարարել է նաև, որ պաշտոն չի հայցում և որևէ կոալիցիայի մաս չի կազմելու: «Ես պաշտոն չեմ ստանձնելու որևէ այլ կառավարության մեջ ոչ կոալիցիոն, ոչ որպես անհատ և համալիր մեր առաջարկը արտացոլում է այդ հանձնառությունը և կամքը: Այն համալիր, անբաժանելի լուծում է և ոչ երբեք մասնակի: Բացառում եմ դա»,- ասել է Հովհաննիսյանը՝ մի քանի անգամ շեշտելով, որ ստեղծված փակուղուց դուրս գալու իր առաջարկած բոլոր կետերը մի ամբողջություն են, անբաժանելի են և եթե մի կետ հանվի, ապա համարժեքը պիտի վերադարձվի ժողովրդին: «Այդտեղ ոչ մի գործարք չկա: Գործարքներից խոսողները իրենք գործարքների
դրված են»,- ասել է Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը