Հրաչ Ռոստոմյանը վերջին շրջանում դիսկոմֆորտի մեջ է
Հայկական Մամուլ
ԲՀԿ «քվոտայով» նախարար նշանակված Հրաչ Ռոստոմյանը վերջին շրջանում մի տեսակ դիսկոմֆորտի մեջ է. խորհրդարան հարցուպատասխանի է գալիս ոչ այն կողմից, որտեղից բոլոր նախարարներն են գալիս, մեկուսի նստում է, հետո՝ հեռանում: Նախորդ չորեքշաբթի, որպեսզի չպատասխանի ու ազատվի լրագրողների «չար» հարցերից և հետապնդումից, նա երկար-բարակ համբուրում էր իրեն մոտեցող ԲՀԿ-ականներին:
«Ինչի՞ էիք ԲՀԿ-ականների հետ էդքան համբուրվում, բա կարելի՞ է»,-հարցրել է «Հրապարակը: «Կարոտել էի»,- պատասխանել է նա ու ցանկացել մտնել ԲՀԿ ֆրակցիա, որպեսզի պրծնի հետապնդումից, հետո, հասկանալով, որ իր այդ քայլն էլ կշահարկեն, մնացել է տեղում կանգնած: «Բա կարոտը քաղաքական կատեգորիա՞ է. ի՞նչ եք կարծում՝ կմնա՞ք Ձեր պոստում, խոսվում է, որ Ձեր պոստը տալու են Արմեն Մարտիրոսյանին»: «Առանց մեկնաբանությունների»: «Ասում են՝ ձեր նախարարությունը կիսում են. կեսը տալիս են Արմեն Մարտիրոսյանին, կեսը՝ Խաչիկ Ասրյանին, ձեզ բան չի մնում տակը»: «Լավ, էլի, առանց մեկնաբանությունների»,- համարյա խնդրել է միշտ ժպտացող նախարարը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը