2 հարց` ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ օրակարգում լինելու է հիմնականում երկու հարց: Առաջին հարցը վերաբերելու է ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողակարգին, իսկ մյուսը՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակներին՝ ուղղված Ս. Սարգսյանին:
Նշվում է նաև, որ կքննարկվեն Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու, պաշտոններ զիջել-չզիջելու վերաբերյալ հարցերը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից թերթը փորձել է պարզել իր տեղեկության իսկությունը: «Հավատացե՛ք ինձ, յուրաքանչյուր գործադիր մարմնի նիստի ժամանակ մեր օրակարգում լինում են ներքաղաքական զարգացումներ, ներկուսակցական և այլ հարցեր»,- փոխանցել է նա:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը