«Ժողովուրդ». Ո՞ւր էր ԲՀԿ-ն 4 տարի առաջ
Հայկական Մամուլ
Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցելու է «Սկսենք Երևանից» և «Փոխելու ենք» կարգախոսներով: Անշուշտ, Հայաստանում քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսների և իրական գործունեության անհամատեղելիությունը նորություն չէ, խնդիրը, թերևս, անհամատեղելիության չափն է:
Կոնկրետ այս դեպքում դժվար է բացատրել, թե ինչու է ԲՀԿ-ն որոշել հիմա միայն սկսել Երևանից, և ի՞նչն էր խանգարում այդ կուսակցությանը որևէ բան փոխել անցած 4 տարիներին, երբ ավագանու 17-հոգանոց ԲՀԿ խմբակցությունը հանդես էր գալիս ՀՀԿ-ական քաղաքապետի որոշումների դակիչի դերում:
Կարծում ենք՝ երևանցիները շատ լավ հիշում են, որ անցած տարիների ընթացքում ավագանու ընդամենը մեկ ԲՀԿ-ական անդամ՝ խմբակցության ղեկավար Արման Վարդանյանն է փորձել ինչ-որ բան փոխել, ինչի արդյունքում նա, սեփական կուսակցության որոշմամբ, ստիպված եղավ հրաժարական տալ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը