Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Քարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվել Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը 

«168 ժամ». Մրցունակության հիմնադրամի և Կառավարության տարածաշրջանային ծրագիրն իրականանում է

Հայկական Մամուլ

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման աշխատանքները մեծ թափով առաջ են գնում:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջնաժամկետ նպատակը առողջապահության ոլորտում մրցունակության մակարդակի բարձրացումն է: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ և հայազգի անվանի գործարարների ջանքերով ձևավորված այս մոտեցումը դարձավ առողջապահական մի տարածաշրջանային ծրագրի նախաքայլը, որի իրականացմանը մեկնարկը տրվեց 2012թ. հոկտեմբերին:

Մշակվեց Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ծրագիրը, որի գլխավոր նպատակն է՝ հիմք դնել Հայաստանի Հանրապետությունում գերժամանակակից միջուկային տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկության զարգացմանը և խթանմանը: Խնդիր էր դրված ոչ միայն բավարարել ՀՀ ազգաբնակչության օրեցոր աճող կարիքները, այլև նախադրյալներ ստեղծել արտասահմանից հիվանդներին բուժելու և այդպիսով առողջապահական զբոսաշրջությունը զարգացնելու համար:

ՀՀ բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում չարորակ նորագոյացություններից մահացությունը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո (20.08%): Ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ 2000թ.-ից սրտանոթային հիվանդություններից մահացության տարեկան միջին տվյալներն են՝ 4306 դեպք 100 հազար բնակչության հաշվով: Ցավալի է նշել, որ յուրաքանչյուր տարի քաղցկեղից հանրապետությունում հաշմանդամ է դառնում շուրջ 2700 մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' 2009 թվականին Հայաստանում գրանցվել են 36971 քաղցկեղով հիվանդներ, իսկ 2008 թվականին գրանցված 28692 հիվանդներից 5492-ը մահացել են: Դա բավականին մեծ թիվ է 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար:

Այս մարտահրավերները դիմագրավելու և մարդու առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, կյանքի որակի բարելավման նպատակով Մրցունակության հիմնադրամի ծրագիրը նախատեսում է ներդնել բժշկական ծառայությունների ապահովման միանգամայն նոր որակ և նոր մոտեցումներ: Դրանք ողջ աշխարհում փորձված նորարարական լուծումներն են, արդի բժշկության նոր սկզբունքները և բուժման ողջ գործընթացի ապահովման արդյունավետ մեխանիզմները:

Այս ամենի շնորհիվ, ծրագրի իրականացման արդյունքում, փաստորեն, հնարավորություն է ստեղծվում Հայաստանը դարձնել ազգային և տարածաշրջանային ուռուցքաբանության և միջուկային բժշկության կենտրոն: Դրանով իսկ հնարավոր կլինի բազմակիացնել Հայաստանի բրենդի՝ աշխարհում առաջմղման հարթակները՝ ձևավորելով նոր այցեքարտ: Ուստի ուրախալի է, որ պետությունը բարձր ուշադրության և հետևողականություն է ցուցաբերում այս ծրագրի նկատմամբ:

Թերևս դա է պատճառը, որ տեխնիկապես բավականին բարդ այս շինարարությունը զարմանալիորեն արագ է ընթանում: Կենտրոնի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ ընդամենը անցած աշնանը: Ի դեպ, միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ավելի ուշ՝ քարոզարշավի ընթացքում, հայտարարել էր. «Մենք պարտավորվել ենք Հայաստանը դարձնել առողջապահության գերազանցության տարածաշրջանային կենտրոն և չենք շեղվելու ստանձնած պարտավորություններից»: Այսպես, կենտրոնի ուռուցքային հիվանդությունների ախտորոշման մասնաշենքի արտաքին և կրող կոնստրուկցիաների կառուցման շինարարական աշխատանքները, մեկնարկելով հոկտեմբերին, այժմ արդեն գտնվում են ավարտման փուլում:

Հարկ է նշել, որ այս ընթացքում տեղ են գտել մի շարք նախագծային փոփոխություններ, որի արդյունքում իրականացվել է ծրագրային բյուջեի զգալի խնայողություն. այն նախատեսվում է ուղղել ծրագրի մյուս փուլերի իրագործմանը: Բացի այդ, հաստատվել է նաև կենտրոնի հետագա շահագործման կազմակերպման մոդելը պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում:

Կենտրոնի շինարարությանը համընթաց արագորեն ընթանում են հայաստանյան միջավայրում վերոնշված միջազգային լավագույն փորձի, գիտելիքների և մեխանիզմների ողջ համալիրի ներդրման ուղղությամբ աշխատանքները: Պարզ է, որ գերժամանակակից բուժսարքավորումներով հագեցած հաստատությունում մասնագետները պետք է աշխատեն նոր գիտելիքներով:

Այդ իսկ պատճառով Տեխասի համալսարանի «Էմ Դի Անդերսոն» (MD Anderson) ուռուցքաբանության կենտրոնի կողմից ՀԱՄՀ-ին տրամադրվել է միջազգային չափանիշներին համապատասխան բուժման գործիքակազմ՝ օնկոհեմատոլոգիական հիվանդությունների բուժման ընթացակարգի շուրջ 39 պրակտիկ մեթոդաբանական ուղենիշներ, չափորոշիչներ ու պրոտոկոլներ: Համագործակցության հայեցակարգը նախատեսում է ուռուցքաբանական այլ պաթոլոգիաների ախտորոշման ու բուժման ընթացակարգերին առնչվող չափորոշիչների և պրոտոկոլների ստացում: Միևնույն ժամանակ, համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի նախատեսվում է հայաստանյան մասնագետների պարբերաբար վերապատրաստում:

Կենտրոնի գործարկմանը զուգահեռ նախատեսվում է նաև իրականացնել նրա միջազգային հավատարմագրումը ԱՄՆ-ում, ինչը, փաստորեն, հավաստելու է կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների համապաստախանությունը միջազգային չափանիշներին և չափորոշիչներին: Վերջինս հանդիսանում է շատ կարևոր նախապայման կենտրոնը տարածաշրջանային քարտեզի վրա տեղակայելու համար:

Հուսանք, որ պետական-մասնավոր համագործակցությամբ իրականացվող մրցունակության հիմնադրամի այս ծրագիրը հաջողությամբ կպասկվի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվել սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Ամենադիտված