Հայրիկյանի մահափորձը պետության վրա «նստեց» 20 մլն. դրամ
Հայաստան
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ որոշեց.
Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով) 2013 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 20,500.0 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի բուժումը արտերկրում իրականացնելու նպատակով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախնական հաշվարկներով է, որ բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով:
ՀԳ. Նախագծում նշված գումարի չափն անակնկալ էր նաև կառավարության անդամների համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նախագիծը լսելուց հետո երկար ժամանակ ցնցվում էր ծիծաղից:
Վերջինիս ուրախությունը չվրիպեց վարչապետի ուշադրությունից, և նա հետաքրքրվեց. «Հարց ունե՞ք, Ռոբերտ Նիկալաևիչ»: Հարցեր, իհարկե, չկային։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին