ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելան նորից հոսպիտալացվել է
Աշխարհ
Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան նորից հոսպիտալացվել է: Ինչպես այսօր հաղորդում են երկրի նախագահի աշխատակազմից, 94-ամյա Մանդելայի մոտ շնչառական ուղիների ինֆեկցիոն հիվանդության ռեցիդիվ (հիվանդության վերադարձ՝ ախտադարձություն) է նկատվել:
Անցյալ տարվա վերջում նա արդեն բուժում ստացել էր այդ հիվանդության դեմ: Ինչպես նաև այն ժամանակ նրա լեղապարկից քարեր էին հեռացրել: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա վերադարձել էր Յոհաննեսբուրգի իր առանձնատուն:
Նշենք, որ Մանդելան վաղուց է, ինչ չի երևում հանրությանը: Վերջին անգամ նրան տեսել են 2010-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ, որն անցկացվում էր ՀԱՀ-ում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)