Ֆրանսիայում 300.000 եվրոյի շամպայն են գողացել
Աշխարհ
Աշխարհում ամենաթանկարժեք շամպայններից մեկի՝ ֆրանսիական Jaques Selosse արտադրության շամպայնի ավելի քան 4000 շիշ են գողացել Փարիզից հյուսիս-արևելք գտնվող Ավիզ քաղաքում. գրում է Lifenews-ը:
Կողոպուտը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, սակայն իշխանություններն այդ մասին հայտնում են միայն այժմ:
Anselme Selosse ընկերության գինեգործական արտադրամաս ներթափանցած գողերը վերացրել են իրենց հանցագործության հետքերը քիմմաքրման միջոցներով: Նրանք, շշերից բացի, գողացել են նաև շամպայնի պիտակները, և ընկերությունն այժմ տագնապած է, որ շուկայում վաճառքի կհանվեն կեղծ արտադրության Jaques Selosse շամպայններ:
Վնասի ընդհանուր գումարը կազմել է 300.000 եվրո: Տարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)