Հոլանդիայում միակողմանի թռիչքով տոմսեր են ծախում դեպի Մարս
Աշխարհ
Հոլանդիայում սկսվել է դեպի Մարս տոմսերի վաճառքը: Թռիչքն իրականանալու է 10 տարի հետո, ընդ որում, տոմսը չունի վերադարձի հնարավորություն, թռիչքը միակողմանի է, քանի որ գիտնականները մտադիր են բնակեցնել կարմիր մոլորակը: Ահա այդ կերպ նրանք ստեղծելու են առաջին մարդկային բազան Մարսում: Այնուհետև Մարս կուղարկվեն կենդանի տարրեր՝ ջուր, օդ, տիեզերական զբոսաշրջիկներ:
Այս առաքելությունն իրականացվելու է բացառապես կամավորության հիմունքներով: Ցանկացողներն արդեն շատ են: Նույնիսկ այն հանգամանքը, որ մարդկանց զգուշացվել է այն մասին, որ նրանց օրգանիզմը կարող է չդիմանալ օտար մոլորակի պայմաններին, հետ չի պահում ցանկացողներին:
Ինչպես պարզաբանում է Podrobnosti-ն, Մարսում ճառագայթման վտանգը ստիպել է գիտնականներին այնտեղ ուղարկվող ապագա բնակիչների օրգանների մասը փոխարինել իմպլանտներով: Արշավը ֆինանսավորվում է ռեալիթի շոուի միջոցներով, որը հեռարձակելու է այդ նախագծի մեկնարկից մինչ ավարտը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)