Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հայաստան
ՀՀ տարածքում մարտի 29-ին, առավելապես՝ օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ամպրոպ, այնուհետև՝ առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը կնվազի արևելյան շրջաններում՝ 4-6, մնացած շրջաններում՝ 2-4 աստիճանով: Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա՝ 5-9 աստիճանով:

Երևանում մարտի 29-ին, առավելապես՝ օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, այնուհետև սպասվում է առանց տեղումների եղանակ:



















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին