«Ինձ էլ դատի տվե՛ք»
Հայաստան
Վաղը՝ մարտի 29-ին, ժամը 12:00-ին, տեղի է ունենալու բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դատը, որը կկայանա Քանաքեռ-Զեյթունի առաջին ատյանի դատարանում:
Բնապահպան ակտիվիստներն ակցիա են սկսել իրենց ընկերոջը պաշտպանելու համար: Ակտիվիստները facebook սոցիալական ցանցի իրենց էջերում տեղադրում են հետևյալ գրառումները.
«Ես համաձայն եմ Եղիա Ներսիսյանի արած հայտարարության հետ և բարձրաձայն կրկնում եմ նրա խոսքերը: Դուք շահագործում եք գյուղացիներին և ոչ միայն գյուղացիներին, այլ նաև բնությունը (սա էլ իմ կողմից ավելացում): Մի քանի անգամ նույնիսկ կազմակերպության մասին ավել-պակաս բաներ եմ հնչեցրել, այնպես որ հիմա ինձ էլ դատի տվեք: Կարող եմ նույնիսկ չսպասել դատարանի վճռին ու միանգամից մուծել սահմանված մաքսիմում տուգանքը: Այնուհետ հենց ձեռք բերեմ նույնքան անհրաժեշտ գումար, նորից կհիշեմ ձեր մասին, քանի որ էլի բաներ ունեմ ասելու»:
Նշենք, որ Կապանում հանք շահագործող «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել Եղիայի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ այն բանի համար, որ նա ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ իր ելույթներից մեկում բարձրաձայնել է իրեն հասած տեղեկությունները հանքագործների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին