Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը Աշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ Շահնազարյան Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Մասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը 

Փիլիսոփայական պատասխան՝ վարչապետին

Հայաստան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման կազմակերպման արտոնագրման կարգը, արտոնագրի ձևը, ուժը կորցրած ճանաչել նույն խնդրին առնչվող իր նախկին որոշումը։

Փաստաթուղթը միտված է ոլորտի կարգավորման և բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավմանը և առկա խնդիրների վերացմանը, «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը, ավելորդ վարչարարության և փաստաթղթաշրջանառության կրճատմանը։

Ակնկալվում է, որ որոշման ընդունման արդյունքում մասնավոր հատվածը տարեկան կունենա ավելի քան 1.6 մլրդ դրամ խնայողություն։

Երկու այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառավարության նախկին որոշումներում, որոնք վերաբերում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրում իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգին և ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոններին։

Մինչ այդ գործադիրը քննարկել է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են նվազեցնել Երևան քաղաքում թեթև մարդատար մեքենայով իրականացվող ուղևորափոխադրման համար սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափը։

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրենքի նախագծի վերաբերյալ։ Ոլորտի զարգացման և բարեփոխման խնդրում կառավարության դիրքորոշումն արտահայտվել է նաև օրակարգի վերը նշված երեք հարցի քննարկման ժամանակ։ Դա շեշտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Այսպիսով, պարզ կլինի, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումն ընդհանուր առմամբ բյուրոկրատական քաշքշուկի նվազեցման, վարչարարական ծախսի կրճատման և հարկային բեռի էական մեղմացման ասպարեզում, մի խնդիր, որը վերաբերելու է բոլոր տաքսիստներին, և ոչ միայն Երևան քաղաքի։ Այս որոշումով տաքսու վարորդները 3000 դրամ ավելի քիչ են վճարելու, այսինքն՝ սա ավելի մեծ տնտեսում է, քան օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում էր՝ 9 հազարը դարձնել 7 հազար դրամ, ավելի շոշափելի խնայողություն է»։

Վարչապետը հատկապես ընդգծել է, որ ընդունված որոշումներով փոքր բիզնեսի համար ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Դրանք քննարկվել են շահառուների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում, հատկապես վերջին 10 օրերի ընթացքում։ «Եթե թվարկելու լինենք, ապա ստացվում է, որ առաջարկվող բարեփոխումն էապես մեղմացնում է միջավայրը, վճարներն են էականորեն կրճատվում, հաշվետվություններն են նվազեցվում, կարճացվում է արտոնագիր ստանալու ժամկետը, ներդրվում է «մեկ պատուհանի» սկզբունք, այսինքն բոլոր կետերը դրական են», - ասել է վարչապետը։ Ակնհայտ է, որ բողոքի ակցիա կազմակերպողներն ամենևին էլ տաքսու վարորդները չէին, այլ որոշ սեփականատերեր, որոնց ձեռնտու չէ այս բարեփոխումը։ «Դա նշանակում է, որ մենք հանրությանը պետք է ավելի ակտիվ ներկայացնենք դրական կետերը, որ իրականում փոքր և միկրո բիզնեսով զբաղվողներն էական շահ ունեն այս որոշումից», - հավելել է Տիգրան Սարգսյանը։

«Տարեկան կտրվածքով մենք մասնավոր հատվածին 1.5 միլիարդ դրամ խնայողություն ենք ապահովում, իրենք ավելի հարմարավետ միջավայրում են աշխատելու, դեղին համարների համար ծախս չեն անելու. պետությունն այսուհետև անվճար է իրականացնելու նրանց հաշվառումը, 30 օրվա փոխարեն 5 օրվա ընթացքում ենք արտոնագիր տալու, ընդ որում՝ տարածքներում, որպեսզի չգան, հասնեն Երևան, հաշվետվություններն ենք վերացնում, բազմաթիվ անիմաստ տեխզննումները, որոնք ձևականորեն կային, բայց չէին կատարվում, ծախսատար էին. այս ամենը վերացնում ենք։ Կարևորն այն է, որ բարեփոխումն առավելապես անապահով խավին է վերաբերում, անհրաժեշտ է, որպեսզի տեղ հասնի այս տեղեկատվությունը», - եզրափակել է վարչապետը։

Նշենք, որ օրենսդրական փաթեթը կառավարությանը ներկայացնում էր ՀՀ կառավարությանն առընթեր Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը, ով մինչ Տիգրան Սարգսյանի՝ իրեն ուղղված հարցին պատասխանաելը տեղեկացրեց, որ հարցին կպատասխանի փիլիսոփայորեն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
Ամենադիտված