Հնարավոր է՝ «Արմավիա»-ն սնանկ ճանաչվի
Հայաստան
Մինչև ապրիլի 22-ը Կառավարությունը վերջնական որոշում կկայացնի՝ կերկարաձգվի «Արմավիայի» ժամկետը, թե կհայտարարվի նոր մրցույթ: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանը:
Վերջինս նաև ասաց, որ «Արմավիան» չունի ֆինանսական հնարավորություններ։ Հարցին, թե կարող է Արմավիայի ֆինանսական վիճակը հանգեցնել ընկերության սնանկ ճանաչմանը, Մոեսիսյանը պատասխանեց՝ կարող է։
Արտյոմ Մովսեսյանի խոսքով՝ ՔԱԳՎ-ին դեռևս չեն դիմել «Արմավիա»-ին փոխարինելու նպատակով:
Խոսելով Երևան-Բեյրութ չվերթների մասին՝ Արտյոմ Մովսեսյանն ասաց, որ արդեն 3 շաբաթ է, ինչ չվերթները չեն գործում, իսկ Երևան-Քուվեյթ չվերթը եկամտաբեր չէ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին