ՀՀ դեսպանություններ՝ աշխարհի երեք տարածաշրջաններում
Արտաքին Քաղաքական
Գործադիրն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ հավանություն է տվել աշխարհի երեք տարածաշրջաններում կարևոր դիրք և նշանակություն ունեցող երկրներում ՀՀ դեսպանություններ ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին։ Առաջինը Շվեդիայի Թագավորությունն է, որի հետ մեր երկրի դիվանագիտական շփումներն ակտիվացել են հատկապես վերջին 7-8 տարիներին։ Շվեդիան Սկանդինավյան միակ երկիրն է, որի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը։ Դեսպանություն է բացվում Մեքսիկայի Միացյալ Նահանգներում՝ հնարավորություն տալով, որպեսզի Հայաստանի դիվանագիտական ծածկույթ ընդգրկվեն նաև Հարավային Ամերիկայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանները, Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան ավազանը։ Երրորդ երկիրը, որտեղ Հայաստանի դեսպանություն է ստեղծվում, Ինդոնեզիայի Հանրապետությունն է։ Այս երկիրը գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում, որն աշխարհի ամենադինամիկ զարգացող տարածաշրջաններից է։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում