Հավաք և ջահերով երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկումը քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել
Հայաստան
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 28.03.2013թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանի կողմից ս/թ. ապրիլի 23-ին ժամը 18.00-ին Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքում հավաքի և ժամը 20.30-ից Մաշտոցի պողոտա - Բաղրամյան պողոտա - Օրբելի փողոց - Կիևյան փողոց - Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով ջահերով երթի անցկացում:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2013թ. ապրիլի 23-ին նախատեսում են կազմակերպել հանրային հավաք և ջահերով ավանդական երթը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին