Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը #ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան 33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ 

Հանրային քննարկման երկրորդ փուլ

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մարտի 28-ին անցկացրին «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ հանրային քննարկումների 2-րդ փուլը, որի ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց նախագծի՝ պետական, միջազգային ու հասարակական կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասնակցությամբ լրամշակված տեքստը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը ողջունեց ներկաներին հանդիպմանը մասնակցելու համար և նշեց, որ քննարկումը միտված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարելավման ուղղությամբ հստակ առաջարկներ ստանալուն: «Այս քննարկման անմիջականությունից է կախված ռազամավարության՝ նոր առաջարկներով համալրման արդյունավետությունը»,- ասաց Կիրակոսյանը՝ հույս հայտնելով ստանալ կառուցողական առաջարկներ ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը ավարտուն տեսքի բերելու համար:

ԵԱՀԿ Մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Վլադիմիր Չունտուլովի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանումը մնում է ԵԱՀԿ գործունեության կարևոր դրույթներից մեկը: «Այն հասարակությունը, որը տեղյակ է մարդու իրավունքների պաշտպանությունից, հակված է նաև այդ իրավունքները պաշտպանելուն»,-նշեց Չունտուլովը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ անդամ 57 պետությունները ստանձնել են պարտավորություններ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: «Այդ իրավունքները չեն հանդիսանում պետության միայն ներքին խնդիրը , այլ դիտարկվում են մարդու իրավունքերի պաշտպանություն՝ համընդհանուր համակարգում: Պետք է ձևավորվի մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր մշակույթ, քանի որ դա միայն մեկ աշխատանքային խմբի և իշխանության երեք ճյուղերի աշխատանքը չէ, այլ հասարակության ընդհանուր օրակարգը»,- շեշտեց Չունտուլովը՝ վստահեցնելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է օժանդակելու Հայաստանին այս գործընթացում:

Հանրային քննարկմանը մասնակցող պետական, հասարակական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներն իրենց բանավոր նկատառումները ներկայացրեցին Ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ, որոնց մի մասը նախարարի տեղակալի հավաստմամբ, կքննարկվեն ու կընդգրկվեն ծրագրում: Նրանք գոհունակություն հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությանը՝ իրենց առաջարկները գնահատելու և գործողությունների ծրագրում մեծամասամբ ընդգրկելու կապակցությամբ:

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ հանրային քննարկումների 2-րդ փուլի նպատակն էր՝ վերանշյալ կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստանալ հանրության կողմից ընդունելի, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրատեսական միջոցառումներ նախատեսող փաստաթուղթ:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը հաստատելու մասին ՀՀ նախագահի 29.10. 2012 թվականի թիվ ՆԿ-159-Ն կարգարդրությունն ուժի մեջ է մտել 2012 թվականի նոյեմբերի 17-ին: Ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի ընդունումը կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման, ապահովման և պաշտպանությա ամրապնդմանը, ազգային օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների երաշխավորմանը, մարդու իրավուննքերի պաշտպանության առավել հետևողական եւ համակարգված քաղաքականության իրականացմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար
Ամենադիտված