Դալիթան ի՞նչ նվեր է արել իր մայրիկին
Հասարակություն
Դալիթան իր մայրիկին ծաղիկների, նվերների փոխարեն այս անգամ երգ է նվիրել, որի հիման վրա երեկ նկարահանվել է նոր տեսահոլովակ: “Մամ ջան” երգի երաժշտությունը պատանի երգչուհուն նվիրել է Էդմոնդ Մակարյանը, գործիքավորումն արել է Գարիկ Գեւորգին, իսկ բառերը գրել է հենց Դալիթան:
“Երգը նվեր ստանալուց հետո մտածեցի այն նվիրել մայրիկիս ու այդպես էլ գրեցի խոսքերը: Կարծում եմ՝ օրիգինալ նվեր է: Ի դեպ, առաջին անգամ է, որ ես մեղեդային երգ եմ կատարում”, - BRAVO.am-ին հայտնել է Դալիթան:
Նրա տեսահոլովակի աշխատանքներով զբաղվել է “GnG production”-ը: Նկարահանումների առաջին հատվածն իրականացվել է սպիտակ տաղավարում, այնուհետեւ՝ վարձակալված առանձնատանը.“Բացի ինձնից նկարվել են քասթինգով ընտրված կանայք: Չնայած՝ երգս մայրիկիս է նվիրված, բայց նա չի նկարահանվել”:
13-ամյա Դալիթան շարունակում է հաճախել երաժշտական դպրոց՝ վոկալի, դաշնամուրի եւ կիթառի դասերի. “Երաժշտական ու հանրակրթական դպրոցներն այս տարի ավարտելու եմ: Երեւի թե ուսումս կշարունակեմ քոլեջում, բայց դեռ չգիտեմ՝ ինչ մասնագիտություն կընտրեմ: Իմ կյանքում երգն ու երաժշտությունը կլինի, դեռ կողմնորոշվելու ժամանակ ունեմ”:
Երգչուհին նաեւ էպիզոդիկ դերով նկարահանվում է “Կարգին սերիալ”-ում. “4-րդ եթերաշրջանից նկարվում եմ, բայց հաճախ չեմ երեւում, երբ հրավիրում են, հաճույքով մասնակցում եմ: Դերասանի վարպետությունը երգին շատ է օգնում, օրինակ՝ այս տեսահոլովակի նկարահանումների ժամանակ պետք էր ավելի արտիստիկ խաղալ”:
“Մամ ջան” տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է մինչեւ ապրիլի 7-ը՝ մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ:

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը