Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում 

Միկա Բաղդասարովի «ժամկետը» լրանում է

Վերլուծական

Ապրիլին լրանում է «Արմավիա» ընկերությանը տրված լիցենզիայի ժամկետը: Արդեն տևական ժամանակ Միկա Բաղդասարովը փորձում է ազատվել պարտքերի մեջ խրված ընկերությունից, բայց այդպես էլ գնորդ չի հայտնվում: Խոսակցություններ կային, թե «Արմավիայի» խնդիրների հիմնական պատճառը Բաղդասարովի ագահությունն ու ժլատությունն է. այս անձնավորությունը, նրան անձամբ ճանաչողներն են այդպես պնդում, սիրում է միայն «գռփել» և փոխարենը չծախսել: Հենց դա է գլխավոր պատճառը, որ նրա ընկերությունները միայն հետընթաց են արձանագրում:

Փետրվարին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցություների մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց. «Ժամանակն է, որ մեր պետությունը ոչ միշտ հաշվի առնի ազգային ավիափոխադրողի շահերը, հատկապես՝ որ այդ ազգային փոխադրողը ոչ միշտ է հաշվի առնում իր շահերը և, երևի թե ժամանակն է, որ մեր պետությունը հաշվի առնի ՀՀ քաղաքացիների շահերը»:

Նույն Քուվեյթի հետ, ըստ մեր տեղեկությունների, նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական միջամտությամբ նախատեսված էր օդային հաղորդակցություն հաստատել: Նախագահը Քուվեյթի Էմիրի հետ հանդիպման ժամանակ կարողացել էր նման պայմանավորվածություն ձեռք բերել: Անհրաժեշտ քայլերը Քուվեյթի կողմից արվել էին. Էմիրն իր հերթին, ըստ երևույթին, անհրաժեշտ հրահանգները տվել էր, ինչը արտահայտվեց Քուվեյթի գործարարների՝ Հայաստան այցելության ժամանակ: Մյուս կողմը, կարելի է ասել, պարզապես իդեալական պայմաններ էր հրամցրել մեր ավիափոխադրողին: Սակայն եթե ՀՀ նախագահի խոսքը Քուվեյթի Էմիրի համար «օրենք» էր եղել և վերջինս միանգամից անհրաժեշտ միջոցները ձեռք էր առել, ապա նույնը չի կարելի ասել «Արմավիայի» մասին: Այստեղ հաշվել էին, որ Երևան-Քուվեյթ չվերթը եկամտաբեր չէ (ըստ երևույթին, մշտական գերշահույթները հնարավոր չէր աշխատել), ինչի հետևանքով նախագահի միջնորդությունն այդպես էլ ապարդյուն էր անցել:

Արդեն 3 շաբաթ է՝ դադարեցված են նաև Երևան-Բեյրութ չվերթները: «Բեյրութի ավիացիոն իշխանությունները ցանկանում են աուդիտ իրականացնել «Արմավիա»-ում»,-այսպիսի բացատրություն տվեց այսօր Քաղավիացիայի պետ Արտյոմ Մովսեսյանը: Կարելի է վստահաբար ասել, որ եթե անգամ այս չվերթն էլ մեկընդմիշտ դադարեցվի, «Արմավիան» դրանից բոլորովին էլ վատ չի զգա: Այս ընկերությունն արդեն որերորդ տարին ապացուցել է, որ բոլորովին շահագրգռված չէ՝ նոր հորիզոններ բացելով, չվերթները հնարավորինս մատչելի ու հարմարավետ դարձնելով:

Այն, ինչ հաջողվում է այս ընկերությանը, դա դիրքն օգտագործելով՝ ՀՀ քաղաքացիների օդային կապն արտաքին աշխարհի հետ հնարավորինս բարդացնելն է:

Երբ «Fly Dubai» ընկերությունը նոր միայն մուտք գործեց Հայաստան, Երևան-Դուբայ չվերթի տոմսերն անհամեմատ էժան էին: Անցավ որոշ ժամանակ և այս ընկերությունը ևս, ըստ երևույթին, տեսնելով, որ «Արմավիա»-ն նույն չվերթի համար շատ ավելի թանկ ավիատոմսեր է կարողանում վաճառել, ինքն էլ թանկացրեց: Ընկերներիցս մեկը պատմեց, թե Լոնդոն-Պրահա չվերթն այնքան էժան է (ընդամենը 10 եվրո), որ շատ անգլիացիներ weekend-ին թռնում են Չեխիա, քանի որ գարեջուրն իրենց մոտ ավելի թանկ է, մի լավ հարբում ու վերադառնում:

Բազմաթիվ են դեպքերը, երբ ՀՀ քաղաքացիները գնում են Թբիլիսի և այնտեղից ուղևորվում իրենց նախընտրած երկիրը, քանի որ այդպես շատ ավելի էժան է «նստում»: Այս առումով ևս Քաղավիացիայի պետն այսօր նախընտրեց «Արմավիա»-ի փաստաբանի դերը ստանձնել և բացառեց, թե մյուս երկրներում տոմսերը կարող են ավելի էժան լինել:

Բոլոր հեղինակավոր ավիափոխադրողների մոտ անխախտ գործում է մի սկզբունք. թռիչքներից կուտակում ես, այսպես կոչված, «մղոններ», որոնք գումարվելով՝ քեզ որոշակի արտոնություններ են տալիս: Այդպես, իքս թվով թռիչքներից հետո ավիաընկերությունը քեզ կարող է անվճար տոմս տրամադրել, անվճար զանգելու հնարավորություն… Նման բան «Արմավիա»-ի պարագայում բացառվում է. ուզում ես՝ 1000 անգամ թռի:

Մի խոսքով, այս ընկերությունը մի լավ զզվեցրել է բոլորին: Դատելով սեփականատիրոջ՝ ընկերությունը վաճառելու անդադրում ճիգերից, այն զզվեցրել է նաև նրան: Այնպես որ, «Արմավիա»-ի վերջը, ըստ ամենայնի, եկել է: Քաղավիացիայի պետն այսօր հայտարարեց, թե «Արմավիան» կարող է և սնանկ ճանաչվել: Բայց ամբողջ հարցը ոչ այդքան «Արմավիայի վերջի», «Արմավիայից» պրծնելու մեջ է, որքան նրա, թե դրանով ի՞նչ կփոխվի ՀՀ քաղաքացիների կյանքում, ի՞նչ կփոխվի նրանից, որ «Արմավիայի» փոխարեն մեկ այլ ընկերություն ստանձնի նույն դերը՝ հանկարծ ու ինչ-որ մի այլ ընկերության տրվի նույն գերիշխող ու թելադրող դիրքը: Ավիատոմսերը կէժանանա՞ն, չվերթները կավելանա՞ն, սպասարկումը կլավանա՞, ինքնաթիռներն ավելի որակյալ ու անվտանգ կդառնա՞ն: Վերջին շրջանում հատկապես հետաքրքրվում են այն հարցով, թե ո՞վ ի վերջո ձեռք կմեկնի Միկա Բաղդասարովին ու նրան «կփրկի» «Արմավիայից»՝ Ծառուկյա՞նը, թե՞ հայտնի կամ անհայտ ազգանուն ունեցող էլի մեկը: Բայց, երևի թե, ամենից կարևորը հենց նախորդ հարցն է՝ ի՞նչ կտա «Արմավիայից» ազատվելը ՀՀ քաղաքացիներին:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին
Ամենադիտված