Սերժ Թանկյան. Մի´ մոռացիր արմատներդ
Հասարակություն
Հանրահայտ "System of a Down" խմբի մենակատար Սերժ Թանկյանն այն աշխարհահռչակ հայերից է, ով ամեն անգամ հարցազրույցների ժամանակ անպայման նշում է իր հայկական արմատների մասին: Եվ դա ամենևին չի ազդում աշխարհահռչակ հայազգի ռոքերի վարկանիշի վրա. երկրպագուները շարունակում են անհամբերությամբ սպասել նրա յուրաքանչյուր նորությանը, որում մեր երկրին կամ մեր մշակույթին առնչվող հատված անպայման լինում է: Համոզված ենք, որ նա ունի բազմաթիվ հայ երկրպագուներ, որոնց համար էլ ներկայացնում ենք ռուսական «Bravo» ամսագրին տված նրա վերջին հարցազրույցը, որում ոչ միայն խոսվում է երաժշտական նորարարությունների՝ «փորձարկումների» մասին, այլև կրկին անդրադառնում է իր հայկական արմատներին:
- Բարև, Սերժ: Ձայնագրել ես ձայնասկավառակ սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ ինչո՞ւ ոչինչ չես ձայնագրում հայկական ազգային ոճում:
- Է՜հ, նշանակում է՝ ուշադիր չես լսել իմ ձայնասկավառակը: Ես այնտեղ հայերեն լեզվով մի երգ ունեմ: Իսկ վերջերս թողարկեցի հայկական երգերի ձայնասկավառակ իմ հոր՝ Խաչատուր Թանկյանի կատարմամբ, որտեղ մի քանի երգ ինքս եմ կատարել նրա հետ: Ձայնասկավառակը կոչվում է “Inchbes Moranank”:
- Շնորհակալություն, անպայման կլսեմ: Ի դեպ, ի՞նչ է քեզ համար հայկական երաժշտությունը: Քեզ հայկական երաժշտություն կատարող համարո՞ւմ ես:
- Մի քանի տարբեր կարծիքներ կան այն մասին, թե ինչ է հայկական երաժշտությունը: Ինչպես մյուս երկրներում, այստեղ էլ կա ժամանակակից հայկական, ինչպես նաև ավանդական, դասական, ֆոլկլորային երաժշտություն: Երբ լսում եմ «հայկական երաժշտություն» բառակապակցությունը, մտածում եմ հենց ավանդական երաժշտության մասին: Ստեղծագործական գործունեությունն ընդհանուր ոչինչ չունի ազգության և մշակույթի հետ: Ես կարող եմ ոգեշնչվել տարբեր մշակույթներից, խաչաձևել միանգամայն տարբեր ժանրեր, օգտագործել տարբեր ոճեր, օրինակ՝ իռլանդական մշակույթից:
- Իսկ հիմա մանրամասն պատմիր ձայնասկավառակիդ մասին:
- Երկրորդ անհատական ձայնասկավառակիս երգերը միաժամանակ էլեկտրոնային, նվագախմբային, ջազային ու ռոքային են: Այդպիսի երաժշտություն մինչ այժմ չեմլսել: Ճիշտ է, դեռ չեմ կողմնորոշվել ձայնասկավառակի անվան ընտրության հարցում: Այն շատ հզոր և բազմակողմանի կլինի, նաև կարծում եմ, որխոսքերն ինձ մոտ լավ են ստացվել: Իմ ամենասիրելի ձայնագրությունները բազմազան են, դրանք այնպես եմ արել, որ յուրաքանչյուր երգ հնարավոր լինի լսել մի քանի անգամ, և ամեն անգամ դրանք հնչեն նորովի:
- Երբեք չես աշխատել փոփ կատարողների հետ: Քեզ համար դա սկզբո՞ւնք է, թե՞ պարզապես փոփում չկան տաղանդավոր կատարողներ:
- Փոփ երաժշտությունում տաղանդավոր մարդիկ շատ կան, շատերն իսկապես ասելիք ունեն: Բայց կոմերցիոն երաժշտության հեղեղի մեջ մի քանի կարևոր բաներ պարզապես խլանում են: Լսողների մեծ մասը չգիտի լավագույն կատարողներին: Դա շատ տխուր է և խոսում է նրանց երաժշտական վատ ճաշակի մասին:
- Հունիսին համերգ կունենաս Մոսկվայում: Ի՞նչն է քեզ գրավում Ռուսաստանում:
- 2008թ.-ին հնարավորություն եմ ունեցել հանդես գալու Մոսկվայում, որտեղ կատարել եմ մի երգ իմ առաջին ձայնասկավառակից, որ կոչվում է “Elect the dead”, և դա հաճելի փորձ էր ինձ համար: Այժմ էլ անհամբերությամբ եմ սպասում այդ մեծամասշտաբ համերգին ռուսական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այդպիսի նվագախմբի հետ:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը