Բլեյկ Լայվլին կդառնա Ֆրեդի Մերկուրիի «ընկերուհին»
Աշխարհ
Բլեյկ Լայվլին հանդես է գալու վաղամեռիկ երգիչ Ֆրեդի Մերկուրիի ընկերուհու դերում՝ լեգենդար երաժիշտին նվիրված կենսագրական ֆիլմում: Ֆիլմը դեռևս չունի հստակ անվանում, սակայն ֆիլմի նկարահանման աշխատանքներն արդեն սկսվել են:
Ինչպես գրում է cormo.ru-ն, եթե հավատանք շրջանառվող լուրերին, Ֆրեդիի դերը բաժին է հասել Սաշա Բարոն Կոենին: Նախագծի ռեժիսորը Թոմ Հուփերն է:
Մերկուրիի և Օսթինի սիրային հարաբերությունները տևել են 7 տարի, որից հետո Ֆրեդին խոստովանեց իր՝ նույնասեռական լինելը: Իրենց բաժանումը երգիչը շատ ծանր տարավ: Նա հաճախ կրկնում էր, որ Մերին իր միակ ընկերն էր: Մերկուրին նրան է նվիրել մի շարք երգեր, իսկ մահվանից առաջ՝ կտակել առանձնատունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)