Հայ դերասաններից ովքե՞ր են համարվել լավագույնները
Հասարակություն
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվան նվիրված, կայացավ արդեն ավանդույթ դարձած և շատ սպասված ամենամյա Արտավազդ մրցանակաբաշխությունը: Հայաստանի թատերական գործիչների միության Արտավազդ մրցանակաբաշխությունը նվիրված է Մեծն դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125 ամյակին: Մրցանակաբաշխության Վահրամ Փափազյանի անվան մրցանակը շնորհվեց Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Մուրադ Ջանիբեկյանին:
Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհու կոչմանն արժանացավ Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Անի Գրիգորյանը:
Տարվա լավագույն երիտասադ դերասան այս տարի արժանացան 2 հոգի՝ Իշխան Ղարիբյանը, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնից և Արմեն Մարգարյանը Երևանի կամերային երաժշտական թատրոնի դերասան: Այս մասին հայտնում է slaq.am-ը:
Լավագույն երիտասարդ բեմադրիչ պատվավոր կոչմանն արժանացավ Սամսոն Ստեփանյանը, ով ի դեպ ծառայում է այս պահին Հայոց բանակում: Լավագույն երիտասարդական ներկայացում ճանաչվեց Սկոչ & Վիսկին, բեմադրող ռեժիսոր Արշալույս Հարությունյան:
Տարվա լավագույն դերասանուհու պատվավոր մրցանակը այս անգամ բաժին հասավ Լուիզա Ղամբարյանին՝ Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի: Այդ մրցանակի համար նոմինացված էր նաև Լուիզա Ներսիսյանը:
Տարվա լավագույն դերասան մրցանակին արժանացան 2 հոգի՝ Դավիթ Հակոբյանն ու Երվանդ Ենգիբարյանը:
Տարվա լավագույն ռեժիսոր պատվավոր մրցանակին արժանացան Ալեքսանդր Գրիգորյանն ու Հակոբ Ղազանչյանը:
Լավագույն Ներկայացումներ ճանաչվեցին՝ «Մորգանի խնամին» /Ալ. Շիրվանզադե/ բեմ.՝ Ե. Ղազանչյան, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոն, «Աբգար դպիր» բեմ.՝ Վահե Շահվերդյան, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
{gallery}1124{/gallery}

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը