Ծառուկյանին դիմել է «թագավոր ախպեր ջան». Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատել են
Հայկական Մամուլ
2013 թ. մարտի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատված գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանի պաշտոնանկությունը «լուրջ պատճառներ» ունի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, դատախազն աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ իր որսի ընկեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմել է «թագավոր ախպեր ջան» արտահայտությամբ: Ու երբ այս մասին համապատասխան մարմինները հաղորդել են ուր որ հարկն է, Պարսամյանը հրաժեշտ է տվել իր պաշտոնին:
«Ժողովուրդ»-ն անձամբ Ս. Պարսամյանից ճշտեց լուրի իսկությունը: Նա ամեն ինչ արեց, հերքելու իրողությունը. «Ես դաստիարակություն ունեմ, ես դաստիարակված անձնավորություն եմ, ես գիտեմ մեր երկրի թագավորը, մեր երկրի ղեկավարն ով է, և թող ոչ ոք նման ստահոդ տեղեկություններ չտարածի... Ես Ծառուկյանի հետ որսի էլ եմ գնացել, հաց էլ եմ ուտում, շփվում էլ եմ արդեն 20 տարուց ավելի»:
Մանրամասները «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը