«Ժողովուրդ». Գյումրին՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում
Հայկական Մամուլ
Վերջին շրջանում Հայաստանի «հայրաքաղաք» Գյումրին հայտնվել է հանրության և իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ ուշադրության դրսևորումներից մեկն էլ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, այն է, որ օրերս որոշ իշխանական շրջանակներ Գյումրիում ռեյտինգային հարցումներ են իրականացնում ,պարզելու, թե տեղի ուժերից ու պաշտոնյաներից ով ինչպես է ընկալվում հանրության կողմից:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այդ հարցումները բավական հետաքրքիր պատկեր են արձանագրել: Հարցին, թե ով կցանկանայիք, ղեկավարեր քաղաքը, գյումրեցիները զարմանալիորեն ամենաշատը պատասխանել են, ոչ մեկ:
«Ոչ ոքի»-ին անմիջապես հետևում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ նրանից բավական հեռու, երրորդ և չորրորդ տեղերում, միմյանց շատ մոտ ցուցանիշներով հայտնվել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը