«Ժողովուդ». Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառե՞լ «Միկա ցեմենտ»-ը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ, գործարար Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել իրեն պատկանող «Միկա ցեմենտ» գործարանը եւ այդ նպատակով երկար ժամանակ է, ինչ բանակցություններ է սկսել այս օրերին Դուբայում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Ըստ որոշ տեղեկությունների, հավանական է, որ Ծառուկյանն ընդունի առաջարկն ու գնի այդ գործարանը, քանի որ «Արարատցեմենտ»-ի սեփականատերը եւս ինքն է: ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը:
«Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Գագիկ Ծառուկյանը նման նպատակ չունի»,-ասաց նա: Հիշեցնենք, որ
«Միկա ցեմենտ» ընկերությունը վերջին շրջանում մշտապես ուշացնում է աշխատակիցների աշխատավարձերը, թերանում նաեւ պետական վարձավճարները տալու հարցում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը