«Ժողովուրդ». Հայրիկյանին՝ 50 հազար ԱՄՆ դոլար, Մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ ոչինչ
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից`պահուստային ֆոնդի հաշվից, ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձի ենթարկված թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար 20 մլն 500 հազար դրամ, այսինքն՝ մոտ 50 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու մասին:
Համեմատության համար նշենք, որ 2008թ. Մարտի 1-ի ողբերգությունից 5 տարի անց անգամ ՀՀ կառավարությունն առ այսօր որեւէ լումայի փոխհատուցում չի տվել մարտի 1-ի 10 զոհերի հարազատներին ու վիրավորներին: Ու սա այն դեպքում, երբ ե՛ւ ընդդիմադիր գործիչները, ե՛ւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բազմիցս պահանջել են ՀՀ իշխանություններից փոխհատուցում տրամադրել զոհերի հարազատներին:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը, որ իրեն բոլորիս նախագահն է համարում, ընտրովի մոտեցում է ցուցաբերում անգամ տուժողների նկատ-
մամբ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը