Բնակիչները մի կերպ են գոյատևում
Հայկական Մամուլ
ՀՀ Շիրակի մարզի Սալուտ համայնքի բնակիչները մի կերպ են գոյատևում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ համայնքի ղեկավար Սանասար Սաղաթելյանից.
«Չեն կարողանում տնտեսել, հազիվ ապրում են մարդիկ: Գյուղը միջնակարգ դպրոց չունի, երեխաները մինչև
չորրորդ դասարան են հաճախում, իսկ չորրորդից սկսած, գնում են հարևան Մուսայելյան գյուղ: Բացի այդ, գյուղը ո՛չ բուժկետ ունի, ո՛չ էլ համայնքապետարան, ոչ մի բան չկա: Գոնե բուժկետ ունենայինք»:
Նշենք, որ այս պահի դրությամբ գյուղում բնակվում է 107 մարդ, որոնք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ: Նույն մարզի Հոռոմի համայնքապետ Աշոտ Պասկևիչյանն էլ թերթին տեղեկացրեց.
«Մեր գյուղից մի երկու ընտանիք ապրում է ԱՄՆ-ում, մյուսները, Ռուսաստանում են: Գյուղում աշխատատեղ չկա: Խեղճերն անցյալ տարի ոչ մի կիլոգրամ կարտոֆիլ չկարողացան իրացնել: Էդ ամբողջ կարտոֆիլը հիմա տալիս են անասուններին՚:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը