ԱԺ ներխուժած երիտասարդին հնարավոր է տեղափոխեն հոգեբուժարան
Հայկական Մամուլ
Մարտի 25-ին կալանավորված 25-ամյա Վրեժ Գալստյանը, որը մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողով էր ներխուժել դանակով և հրազենային վնասվածք ստացել, դեռևս բուժվում է: Նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՔԿՀ
հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը:
Թերթը նշում է, որ Վ. Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, և նրան տեղափոխել են ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկ: Իսկ եթե փորձագիտական եզրակացությամբ պարզվի, որ Վ. Գալստյանը հոգեկան խանգարումներ ունի, հնարավոր է՝ նա տեղափոխվի հոգեբուժարան, այնուհետև ազատվի պատժից:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը