Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը Աշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ Շահնազարյան Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Մասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը Մատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարը 

ՄԻՊ-ը ներկայացրել է զեկույց իր ոլորտի վերաբերյալ

Հայաստան

Պաշտպանի աշխատակազմի կառուցվածքը

2012 թվականին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵՄ աջակցությամբ հանրապետության 6 մարզկենտրոններում, մասնավորապես' Վանաձորում, Գավառում, Իջևանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում հիմնվել են Պաշտպանի մարզային գրասենյակներ:

Ներկայումս Պաշտպանի աշխատակազմում գործում է 5 վարչություն՝ քաղաքացիների ընդունելության և նամակների վարչություն, քաղաքացիական և քաղաքական իրավունքների վարչություն, քրեադատավարական իրավունքների վարչություն, իրավական վերլուծության վարչություն, արտաքին կապերի վարչություն: Բացի այդ Պաշտպանն ունի 4 խորհրդական' զինծառայողների և ազատազրկվածների հարցերով, երեխաների և փախստականների հարցերով, կանանց և շրջակա միջավայրի պահպանության հարձերով, հաշմանդամություն ունեցող անձանց և փոքրամասնությունների հացերով: Պաշտպանն ունի նաև երկու տեղակալ:

Մարդկանց դիմումների վիճակագրություն

Պաշտպանը և իր աշխատակազմը իրավական ծառայություն են մատուցել 7395 մարդու: Պաշտպանի իրավասություններին վերաբերող 999 բողոքների ուսումնասիրության արդյունքում վերականգնվել են 557 անձանց խախտված իրավունքները: 2011 թվականի համեմատ Պաշտպանի աշխատակազմի կողմից վարույթ ընդունած գործերի ընդհանուր թիվն աճել է 39%-ով, իսկ դրական լուծում ստացած գործերի թիվն աճել է 38%-ով: 2012 թվականին պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման մասին 31 որոշում է կայացվել:

116 թեժ գծի և արագ արձագանքման ծառայություն

Պաշտպանի թեժ գծի ծառայությունը շուրջօրյա է և տրամադրում է քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում Պաշտպանի ներկայացուցիչները արագ արձագանքմամբ այցելում են դեպքի վայր և օգնում տեղում: 2012 թվականին թեժ գիծն ընդունել է 1219 ահազանգ: Արագ արձագանքումը հիմնականում իրականացվել է, երբ անձն անհիմն բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից կամ ենթարկվել է բռնության: Արագ արձագանքմամբ քաղաքացիներին աջակցություն է տրամադրվել նաև հավաքների և այլ զանգվածային միջոցառումների ընթացքում, ոստիկանության հետ ծագած խնդիրների պարագայում: Ընդհանուր առմամբ իրականացվել է 145 արագ արձագանքում:

Դիմումներ ՀՀ Սահմանադրական դատարան

2012 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մի շարք դիմումներ է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, որոնց արդյունքում.

· վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով այլևս չի կարող ձերբակալվել և պահվել ընդհուպ մինչև 10 օր,

· անձիք կարող են ստանալ արտերկրում գործող նոտարի կողմից հաստատված լիազորագիր' կենսաթոշակ ստանալու նպատակով,

· կազմակերպությունները կարող են արդյունավետ բողոքարկել ֆինանսական հաշտարարի որոշումները դատարանում,

· հարկային արգելանքի ինստիտուտը կարող է կիրառվել միայն այլ միջոցների սպառման դեպքում,

· կանխարգելվեցին անձի իրավական վիճակը ծանրացնող դրույթների հետադարձ ուժի կիրառումը, ինչպես նաև անձանց դատարան դիմելու իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ դեպքերը:

Օրենսդրական առաջարկություններ և զեկույցներ

2012 թվականի ընթացքում Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված շուրջ 60 օրենսդրական առաջարկություններ, որոնք մեծամասամբ ընդունվել են նախագծերի հեղինակների կողմից:

Պաշտպանը ներկայացրել է տարեկան զեկույց և 4 արտահերթ հրապարակային զեկույցներ: Պաշտպանը մանրակրկիտ ներկայացրել է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները և խնդիրները հատուկ արտահերթ զեկույցով: Առանձին զեկույցներ են ներկայացվել նաև ՀՀ-ում Խոշտանգումների դեմ կոնվենցիայի իմպլեմենտացիայի վերաբերյալ, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ-ի կողմից Երեխաների իրավունքների կոնվենցիայի իրականացման վերաբերյալ:

Հայտարարություններ

2012 թվականի ընթացքում Պաշտպանի կողմից արվել են մի քանի տասնյակ հայտարարություններ ՀՀ դատական իշխանության թերացումների, կենսաթոշակառուների իրավունքների խախտումների, կանանց, սոցիալապես անապահով խավերի, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ: Բացի այդ 2012 թվականի մարտին Պաշտպանը հայտարարությամբ կոչ է արել ՀՀ ոստիկանությանը թույլատրել Մաշտոցի պուրակում խաղաղ ցուցարարների վրանի տեղադրումը: ՀՀ զինված ուժերում զոհված զինծառայողների գործերով 2012 թվականի ապրիլին Պաշտպանը իրավաքաղաքական աջակցության ակնկալիքով հրապարակային հայտարարությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովին: Անդրադարձ կատարելով Սևանա լճից ջրի բացթողման խնդրին' Պաշտպանը հայտարարությամբ կոչ է արել իրավասու բոլոր պետական մարմիններին նման որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթաց իրականացնել հասարակական լսումների կազմակերպմամբ:

Այցելություններ կալանավայրեր, զորամասեր և այլ փակ հաստատություններ

Պաշտպանը և իր ներկայացուցիչները, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել են 151 այցելություններ քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ, ձերբակալված անձանց պահման վայրեր, զորամասեր, հոգեբուժարաններ, մանկատներ, հատուկ դպրոցներ, տուն-ինտերնատներ, գիշերօթիկ հաստատություններ: Այցելությունների արդյունքում բացահայտվել և/կամ վերհանվել են մի շարք մտահոգիչ խնդիրներ, մասնավորապես՝ նախաքննության և հետաքննության փուլում' ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ հրավիրված անձանց հարցաքննությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների, դաժան անմարդկային և այլ ֆիզիկական և հոգեբանական վատ վերաբերմունքի դեպքեր, անձանց փակ հաստատություններ ընդունելիս արտաքին զննության պատշաճ չկատարման դեպքեր, հացադուլ հայտարարած անձանց դաժան և անմարդկային պայմաններում պահելու դեպքեր, քրեակատարողական հիմնարկների համատարած գերբնակեցման խնդիրը և այլն:

Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ

Պաշտպանը ապահովել է քաղաքացիական հասարակության մասնակցությունը Քրեական, քաղաքացիական, վարչական դատավարությունների նոր օրենսգրքերի նախագծերի, «Խտրականության դեմ» օրենքի նախագծի, «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքում: Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարների օրինականության վերաբերյալ Բնապահպան ակտիվիստների և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ նույնպես կազմակերպվել է քննարկում: Պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկումներ են իրականացվել և հրապարակայնորեն բարձրացվել է մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու վերաբերյալ խնդիրը:

Պաշտպանի գործունեության խոչընդոտները

Պաշտպանի աշխատակազմում կա նյութական և ֆինանսական միջոցների սղություն: 2014 թվականին Պաշտպանի և իր աշխատակազմի գործունեությունը նվազագույնը նույն ծավալներով իրականացնելու համար անհրաժեշտ է 65 միլիոն դրամի բյուջետային հավելում: 2012 թվականին այդ գումարի պակասորդը լրացվել է միջազգային գործընկերների կողմից:

Պաշտպանի աշխատակազմ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ
Ամենադիտված