«Արմավիա»-ից անցում «Միկա ցեմենտ»-ին
Հայաստան
«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ՝ գործարար Միխայիլ Բաղդասարովը մտադիր է վաճառել իրեն պատկանող «Միկա ցեմենտ» գործարանը։
Լուրեր.com-ի հետ զրույցում, սակայն, «Միկա ցեմենտ» գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Այվազյանը հերքեց տարածված տեղեկությունը։ «Նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Անահիտ Այվազյանը։
Նշենք, որ ըստ թերթի հրապարակման՝ Միխայիլ Բաղդասարովը գործարանը վաճառելու նպատակով երկար ժամանակ է, ինչ բանակցություններ է սկսել այս օրերին Դուբայում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Թերթի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել է այն լուրերը, որ Ծառուկյանը կգնի գործարանը։
Նշենք, նաև, որ Բաղդասարովին պատկանող «Արմավիա»-ն, ինչպես երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղավիացիայի պետ Արտյոմ Մովսեսյանը, կարող է և սնանկ ճանաչվել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին