ՀԱՀ-ի նախկին նախագահ Մանդելան հերոս է, և ես աղոթում եմ նրա համար. Օբամա
Աշխարհ
Բարաք Օբաման հիվանդանոցում գտնվող Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելային հերոս է անվանել և նշել, որ նա շատ երկրների ղեկավարների համար ոգեշնչման աղբյուր է. տեղեկացնում է BBC-ն:
«Մենք մտածում ենք նրա մասին և աղոթում ենք նրա համար»,-ասել է Օբաման:
ՀԱՀ-ի գործող նախագահ Ջեյկոբ Զուման իր հերթին նշել է, որ իրարանցման կարիք չկա, և որ նախկին նախագահի վիճակը դեպի լավն է գնում:
Նշենք, որ Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան նախօրեին նորից հոսպիտալացվել էր: 94-ամյա Մանդելայի մոտ շնչառական ուղիների ինֆեկցիոն հիվանդության ռեցիդիվ (հիվանդության վերադարձ՝ ախտադարձություն) է նկատվել:
Անցյալ տարվա վերջում նա արդեն բուժում ստացել էր այդ հիվանդության դեմ: Ինչպես նաև այն ժամանակ նրա լեղապարկից քարեր էին հեռացրել: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա վերադարձել էր Յոհաննեսբուրգի իր առանձնատուն:
Նրան համարում են ժամանակակից հարավաֆրիկյան ազգի հայրը: Նա 1994-ին դարձավ ազատ ընտրված առաջին սևամորթ նախագահը և երկիրը ղեկավարեց մինչև 1999-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)