Անհայտ փաստաբանը կոշիկ է նետել Պակիստանի նախկին նախագահի վրա
Աշխարհ
Անհայտ փաստաբանն ուրբաթ օրը կոշիկ է նետել Պակիստանի նախկին նախագահ գեներալ Փերվեզ Մուշարաֆի վրա, երբ վերջինս դուրս էր գալիս Սինդ նահանգի Կարաչի քաղաքի գերագույն դատարանից, որը երկարաձգել է նրա փաստացի անձեռնմխելիությունը ձերբակալությունից, որը նրան սպառնում է մի շարք մեղադրանքների դիմաց:
Ինչպես գրում է Geo News-ը, կոշիկը չի դիպել գեներալին: Միջադեպից հետո Մուշարաֆին անվտանգ տեղ են հասցրել:
Ուրբաթ օրը դատարանը նրա համար մուծված գրավի դիմաց 15 օրով երկարաձգել է նրա անձեռմխելիության ժամկետը:
Նշենք, որ Մուշարաֆը մեղադրվում է մի շարք սպանությունների համար:
Հիշեցնենք նաև, որ նա Դուբայից հայրենիք էր վերադարձել այս կիրակի օրը: Երկրում գործող «Թալիբան» ծայրահեղական շարժումը սպառնում է սպանել նրան:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան