Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը Աշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ Շահնազարյան Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Մասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը 

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն համագործակցելու են Արցախի պետական համալսարանի հետ

Հայաստան

Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն և Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթության խթանման նպատակով համագործակցություն են սկսում Արցախի պետական համալսարանի հետ:

29-ը մարտի, 2013թ., Երևան, Հայաստան – Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն, Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ն և Արցախի պետական համալսարանը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթության խթանման նպատակով այսօր ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Կիրառելով արտադրություն-ԲՈՒՀ կրթական մոդելի հաջողված և համըդնհանուր հավանության արժանացած փորձը՝ ծրագիրը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում (ԼՂՀ) աշխատուժի շուկային արտադրությանը պատրաստ շրջանավարտներ տրամադրել, ովքեր օժտված կլինեն ժամանակակից պահանջներին բավարարող գիտելիքներով և գործնական հմտություններով: Համաձայնագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանում կստեղծվի «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտացմամբ բակալավրական և մագիստրոսական ծրագրերով կրթություն իրականացնող «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» համահամալսարանական ամբիոնը, որի համար կստեղծվի գերժամանակակից սարքային և ծրագրային ապահովմամբ հագեցած ինֆրակառուցվածք, այն կհամալրվի միջազգային ամենաբարձր չափանիշներին բավարարող կրթական ծրագրերով և ուսումնական նյութերով, ինչպես նաև Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում վերապատրաստված որակյալ դասախոսներով:

Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ի կողմից հատկացված 28 միլիոն դրամի աջակցության շնորհիվ, համաձայնագրի շրջանակներում արդի և ուսումնական պահանջներին և չափանիշներին համապատասխան կկահավորվի և արդիական քոմփյութերային տեխնիկայով կվերազինվի համալսարանի կողմից տրամադրված համապատասխան լսարանային տարածքը, կփոխհատուցվի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձը և հավասարեցված այլ վճարները:

Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն համալսարանին անվճար կտրամադրի համապատասխան մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ Սինոփսիս ընկերության ծրագրային գործիքների փաթեթների 60 լիցենզիա և համապարփակ ուսումնական նյութեր, որոնք կընդգրկեն բոլոր դասավանդվող դասընթացների ամբողջական մեթոդական ապահովվածությունը, դասախոսությունների ներկայացումները, լաբորատոր, գործնական աշխատանքների և կուրսային նախագծերի մեթոդական ապահովվածությունը, տնային աշխատանքները և քննական հարցատոմսերը, ինչպես նաև առնվազն կես տարին մեկ անգամ կվերապատրաստի ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմը:

Կողմերի համաձայնեցրած չափորոշիչների համաձայն, Արցախի պետական համալսարանը կստեղծի համահամալսարանական ամբիոն, այնտեղ կիրականացնի ամենօրյա կրթական գործունեություն և համապատասխան ֆակուլտետի բակալավրիատի երկրորդ կուրսը ավարտած ուսանողներից ուսանողական համակազմի ընտրություն: Ամբիոնում բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ուսումնառությունը շարունակել մագիստրատուրայում:

«Հիմնադրման օրվանից, Ղարաբաղ Տելեկոմը խրախուսել է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նոր հնարավորությունների և նվաճումների ուղի կարող են հարթել Արցախի երիտասարդ սերնդի առջև: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը Արցախի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է և մենք պետք է հնարավոր բոլոր միջոցներով աջակցենք այդ ոլորտի աշխուժացմանը: «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի ստեղծումը կնպաստի ՏՀՏ ոլորտի զարգացմանը, համաշխարհային հարթակում Արցախի վարկանիշի հետագա ամրապնդմանը, ինչպես նաև երիտասարդության շրջանում հետաքրքրություն կառաջացնի այդ ոլորտի հանդեպ: Ղարաբաղ Տելեկոմը գիտակցում է, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը կխթանի Արցախի տնտեսության ինքնաբավ և երկարաժամկետ զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը», - ասում է Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Սինոփսիսը, որպես համաշխարհային առաջատար ընկերություն համագործակցում է աշխարհի ավելի քան 1300 համալսարանների հետ: Հայաստանում այդ համալսարանները չորսն են՝ ՀՊՃՀ, ԵՊՀ, ՀՌՀ և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: Արցախի համալսարանի հետ համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի բնագավառում բարձրորակ կադրերի պատրաստման մի յուրօրինակ նախաձեռնություն է, որը բացառիկ նշանակություն կունենա հանրապետությունում նորարարական միջավայրի ձևավորման առումով», - նշում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտը առավելագույնս կաջակցի Արցախի պետական համալսարանում «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտության բարձրորակ մասնագետների պատրաստման գործընթացին նպատակ ունենալով զարգացնել միկրոէլեկտրոնիկայի ասպարեզը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում», - ասում է Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

«Ինչպես հայտնի է, Սինոփսիս Արմենիա ընկերությունը ներդրումներ է կատարում այդ բնագավառի կրթության ոլորտում և հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մի շարք բուհերի հետ», - ընդգծում է Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը: «Մենք շատ ուրախ ենք, որ Ղարաբաղ Տելեկոմի առատաձեռն հովանավորության, ինչպես նաև Սինոփսիսի էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ծրագրային գործիքային միջոցների և կրթական աջակցության շնորհիվ այդ բուհերի շարքում ավելացել է Արցախի պետական համալսարանը: Այսօր պայմանագրի ստորագրմամբ մենք մի մեծ գործընթացի առաջին քայլն ենք կատարում, որը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում»:

Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ի մասին

Ղարաբաղ Տելեկոմը հեռահաղորդակցության շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 11 տարիների ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ հանրապետության տարածքի 95% ապահովված է բջջային հեռախոսակապով:

Ղարաբաղ Տելեկոմը տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի և օպտիկա-մանրաթելային կապի միջոցով:

Ընկերությունն ունի մի շարք նոր և պատվախնդիր ծրագրեր, որոնք գտնվում են զարգացման տարբեր փուլերում: Արդեն իսկ 2013 թ-ին այս նախագծերը կտրամադրվեն հանրությանը, ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով:

Սինոփսիս ընկերության և Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի մասին

Սինոփսիս ընկերությունն արագացնում է նորարարությունները համաշխարհային էլեկտրոնային շուկայում: Որպես էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) առաջատար, ընկերության ծրագրային ապահովումը, մտավոր սեփականությունն ու ծառայությունները օգնում են ճարտարագետներին հաղթահարել նախագծման, ստուգման և արտադրության ոլորտում առկա լուրջ մարտահրավերները: 1986թ.-ից ամբողջ աշխարհի ճարտարագետներն օգտագործում են Սինոփսիսի տեխնոլոգիաները՝ միլիարդավոր ինտեգրալ սխեմաների և համակարգերի նախագծման և ստեղծման համար: Սինոփսիս ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով ԷՆԱ, արտադրության համար նախագծման (ԱՀՆ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ունենալով հարյուրավոր որակյալ հայ ճարտարագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: ՏՏ ոլորտում ուսանողների համար հաջողությունների բարձրագույն մակարդակը խթանելու նպատակով ընկերությունը հովանավորում է տարբեր մրցույթներ, ինչպես ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևը, Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան: Սինոփսիս Արմենիայի նախաձեռնություններից են ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի շնորհումը և «ՏՏ ոլորտի լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության: Սինոփսիս Արմենիայի ներդրումները ՏՏ ոլորտով չեն սահմանափակվում: 2010թ.-ին Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից Կորպորատիվ գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնեսի իրականացման համար: Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն տեղակայված է Երևանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում է: Ընկերությունն ունի ավելի քան 70 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում և Հնդկաստանում: Կարող եք այցելել Սինոփսիսի և Սինոփսիս Արմենիայի կայքերը հետևյալ հասցեներով՝ www.synopsys.com, www.synopsys.am:

Արտադրություն-ԲՈՒՀ կրթական մոդելի մասին

Բակալավրիատի ծրագրի առաջին տարիների ընթացքում ուսանողները ստանում են հիմնական կրթություն մաթեմատիկայից, ֆիզիկայից և այլ գիտական առարկաներից իրենց ընտրած ԲՈՒՀ-երում: Այնուհետև Սինոփսիսի տեխնիկական փորձագետներն ու դասախոսներն ընտրում են լավագույն ուսանողներին' ՍԱՈՒԴ-ի ծրագրում ընդգրկելու համար: Հետագա կրթությունը բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերում իրականացվում է գերմեծ ինտեգրալ սխեմաների և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ՍԱՈՒԴ-ի կողմից մշակված ուսումնական ծրագրով: Դասընթացները տեղի են ունենում Սինոփսիսի հատուկ սարքավորումներով համալրված լսարաններում, որտեղ ՍԱՈՒԴ-ի ուսանողները կարող են օգտվել արտադրության մեջ կիրառվող գերժամանակակից ԷՆԱ ծրագրային ապահովման փաթեթներից: Կուրսային նախագծերի, մագիստրատուրայի և ասպիրանտական թեզերի ղեկավարումը իրականցվում է Սինոփսիս Արմենիայում իրականացվող ակտուալ նախագծերի համատեքստում: Նախագծերն իրագործվում են Սինոփսիսի առաջատար մասնագետների և համապատասխան ԲՈՒՀ-ի դասախոսների վերահսկմամբ: ՍԱՈՒԴ ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտները դառնում են արտադրությանը պատրաստ մասնագետներ և որակավորվում են Սինոփսիս Արմենիայում կամ այլ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում աշխատելու համար: Ճարտարագետների այս ռեսուրսը կարևոր գործոն է դառնում Հայաստանում ԷՆԱ կլաստերի զարգացման գործընթացում:

Արցախի պետական համալսարանի մասին

Լեռնային Ղարաբաղում գիտության և կրթության օջախների ստեղծման ու կայացման ամբողջական համակարգում իր առանձնահատուկ տեղն ունի Արցախի պետական համալսարանը: Այն ստեղծվել և կայացել է 20-րդ դարի երկրորդ կեսին Լեռնային Ղարաբաղում հայկական գործոնի պահպանման ու զարգացման հետ միասին: 40 տարիների ընթացքում համալսարանն աննշան մասնաճյուղից դարձել է խոշոր ուսումնական և գիտական կենտրոն, բարձրորակ կադրերի պատրաստման դարբնոց: Համալսարանի շրջանավարտները բեղմնավոր աշխատանք են տանում ոչ միայն ԼՂՀ-ում, ՀՀ-ում, այլև արտասահմանյան երկրներում: Այսօր Արցախի պետական համալսարանում գործում են 6 ֆակուլտետներ, 21 ամբիոններ, որտեղ աշխատում են 338 դասախոսներ: Առկա և հեռակա բաժիններում սովորում են ավելի քան 4700 ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ: Արցախի պետական համալսարանը համագործակցում է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ' արտասահմանյան մի շարք գիտակրթական հաստատությունների և կենտրոնների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
Ամենադիտված